ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նիստի ընթացքում անդարդաձել է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներին՝ գոհունակությամբ նշելով, որ մեծ ծավալի աշխատանք է տարվել՝ վարույթներն ավարտելու, պատերազմի ըթնացքում տեղի ունեցած հանցավոր դրսևորումներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Չնայած դրան՝ նա ընդգծել է այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Արգիշտի Քյարամյանը հանձնարարել է անհետ կորած զինծառայողներին առնչվող քրեական վարույթների շրջանակներում ջանքեր գործադրել՝ նշանակված փորձաքննությունների արդյունքներն ստանալու, ինչպես նաև՝ այդ զինծառայողների հարազատներին հընթացս քննության արդյունքների, հնարավոր պարզվող հանգամանքների վերաբերյալ տեղեկացնելու ուղղությամբ (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի անդրադարձը՝ տեսանյութում)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել