Մինչ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան մտադիր է իր շուրջ «խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի» ստեղծել՝ ակնարկելով Հարավային Կովկասում իր գերիշխանության հաստատման անխուսափելիության մասին, Սաակաշվիլին է ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն հայտնել Իլհամին ու մյուս ադրբեջանցիներին` ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ Վրաստանին աջակցելու համար։ «Ադրբեջանի դերը 2008 թվականի իրադարձություններում բավականաչափ գնահատված չէ»,-գրել է նա։ Ըստ Վրաստանի նախկին նախագահի՝ Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է վառելիքի ենթակառուցվածք և ֆինանսավորում, որը չափազանց կարևոր էր Վրաստանի փրկության համար՝ մեծապես կարևորելով Ադրբեջանի աջակցությունը։

Միամտություն կլինի կարծելը, թե Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառումն ունի ինքնաբուխ բնույթ. արևմտյան կոնկրետ շրջանակների կողմից հովանավորվող ու հակառուսականության յուրատեսակ մարմնավորում հանդիսացող Սաակաշվիլիի ստատուսի հիմնական իմաստը Իլհամին հիշեցնելն է, թե որ «լագերի» շահերի արտահայտիչն ինքը պետք է լինի տվյալ ժամանակահատվածում: Ի դեպ՝ Էրդողանը կրկին հիշեցրել է Ադրբեջանին, որ ղարաբաղյան պատերազմում հաղթանակը հնարավոր դարձավ բացառապես Թուրքիայի ակտիվ միջամտության հետևանքով՝դրանով նպատակ ունենալով հասկացնել, թե ում է Իլհամը պարտական. ՆԱՏՕ-ական Թուրքիան է Արցախը վերածել Ղարաբաղի տնտեսական գոտու, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:

Ռուսստանում տեսնո՞ւմ են այս ամենը, հասկանո՞ւմ են ուղերձների տողատակերը, արձանագրո՞ւմ են Իլհամի լոյալությունը հակառուսական ճամբարի հանդեպ (ուկրաինական պատերազմում նույնպես ազերիներն աջակցում են ՌԴ թշնամիներին ինչպես կարողանում են՝ լինի վառելիքով, թե՝ զենքով)… Անշուշտ, բայց Բաքվին պորտատեղադրելու փոխարեն այնտեղ նախընտրում են Իլհամի հետ դաշնագրեր կնքել, սիրաշահել ու անդադար շոյել նրա բեղիկները՝ հույսով արժանանալու նրա համակրանքին: Այսինքն՝ փոխարենը բռունցքը սեղանին զարկելու ու ազիկներին կարգի հրավիրելու, Կրեմլը բացառապես ջանում է սիրաշահել Իլհամին ու նրան ի ցույց դնել ասենք MI-6-ի ագենտ Հեյդար Ալիևի հանդեպ տածած սիրո մեծությունը:

Արդյոք Մոսկվան այդպես է վարվում, քանի որ Հայաստանում իշխանության է պրոթուրքական վիժվածք Նիկոլը, թե՞ այդպես կվարվեր նաև այն դեպքում, եթե Հայաստանու իշխանության լիներ ասենք Վալերի Պյակինը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել