Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել ծայրահեղ բնույթ է ստանում ու այս ամենը միայն խորությամբ ու ողջ ծանրությամբ կարող են զգալ միայն այն մարդիկ, ովքեր Արցախում են:
Արցախում արդեն այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց մասին նույնիսկ դժվար է պատկերացնել, որովհետև կյանքի ապահովումը միայն հաց ու ջուրը չի:
Սկսած հոգեբանական մեծ ճնշումներից մինչև նվազագույն կենցաղային պայմանների բացակայություն:
Իսկ հայաստանյան իշխանությունն իր համար առաջնային խնդիր է դրել` նվազագույնը ֆոնային առումով անհոգ կյանքի ու դրական տրամադրությունների իմիտացիա ապահովել, ինչն էլ հնարավոր բոլոր միջոցներով փորձում է ապահովել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել