Անտերության մատնված Հայաստանը երեկ նորից հույսով լցվեց:
Նախագահ Սերժ Սարգսյանն արդարացիորեն սպառված համարելով բռնապետի և մեր երկրի շահերի հետ կապ չունեցող մեկի «խոսակցությունները», դիմել է այն երկրների ղեկավարներին, որոնց մայրաքաղաքներում աթոռ հայրենիքի դիմաց նվաստացուցիչ ու ստորացուցիչ գործարքը երկարաձգվում է:
Նախագահի դիմումը բոլորիս աներկբա մտավախությունների, կործանարար ընթացքը կասեցնելու ցանկության օբյեկտիվ արտացոլումն է:
Հասկանում եմ, որ երեկ նախագահի խոսքերից հուսադրված, ոգևորված ու հույսով լցված մարդիկ սկսեցին տեսնել բաներ, որոնք մինչ այդ իրենցից թաքցնում էին ստով ու կեղծիքով: Բայց թույլ տվեք ասեմ, որ գիտեմ, թե ինչպես կարող եք երեկ ձեր մեջ արթնացած հույսի ու ոգևորության չափաբաժինն ավելացնել: Կարդացեք ու լսեք 2018-ի կործանարար իրադարձությունների ընթացքում և մինչ երեկվա ուղերձը նախագահ Սարգսյանի հնչեցրած բոլոր մտքերը: Դրանց կիրառելիության նոր հորիզոններ եք բացահայտելու ձեզ համար:
Մեզնից հասնում է պատրաստակամությամբ միանալ հնչեցրածին, տեր կանգնել: Երկրի անտերության վիճակը մեր հայրենատեր քաղաքացիներով լցնելու մեր կամքը այս ուղերձի համար կծառայի կարծր հիմք ու կդառնա փրկության միակ ճանապարհը: Ընդ որում փրկություն, որի կարիքն այսօր Արցախի հետ ունի նաև Հայաստանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մեր փրկության ծածանած դրոշն էլ թույլ չտանք, որ զավթիչները նորից կոխրճեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել