Փաշինյանական ռեժիմի մոտեցումը, իսկ ավելի կոնկրետ` ատելությունը, Արցախի ու, առհասարակ, Հայրենիքի գաղափարի նկատմամբ վաղուց պարզ է:
Արցախում խորացող աղետի պայմաններում իշխանական արքունիքի զվարճանքներն ու անհոգ կյանքը, դրա հանրայնացումը նպատակ ունի ջնջել ու պղծել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ:
Երեկվա վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ռեժիմի ստրուկներն ինչպիսի ջանասիրաբար էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին:
Շատերս հազար ու մի ակցիա-հանրահավաքների ենք մասնակցել, ոստիկանության հետ քաշքշուկի մեջ մտել, ոստիկանական բաժանմունքներում հայտնվել:
Կան ոստիկանները, ովքեր թեև հրաման են կատարում, բայց իրենց արարքից կարմրում են, գլուխները կախում, բերման ենթարկելիս բառիս բուն իմաստով խնդրում, որովհետև իջեցված հրամանը նաև իրենց ինքնասիրությունն է շոշափում. շատերը համակարգում երկար չեն էլ ձգում:
Այս իշխանությունը մի օր չի լինելու, սակայն մնալու է սրանց թողած դառը հետևանքներն ու այն սուբյեկտները, ովքեր մտածելով, թե իշխանությունը հավերժ է ոչ միայն օրենքներն ու սահմանադրությունն են տրորել, այլ իրենց պահվածքով ու անտարբերությամբ նիկոլական խմբակի հանցակիցն են դարձել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել