Հայաստանում մոլեգնող խաղամոլության ու մարդկանց միջոցների հաշվին իշխանամերձ տարրերի գերհարստացման մասին շատ է խոսվել ու դեռ երկար է խոսվելու, քանի որ այս արատավոր երևույթը, ինչպես կյանքն է ցույց տալիս, մեզանում ոչ միայն ոչ մի կերպ հետընթաց չի գրանցում, այլև բազմաբղետ ու բազմաբնույթ խնդիրների շարունակական կուտակման հետ մեկտեղ է՛լ ավելի մասսայական է դառնում. ոլորտում շրջանառությունը տրիլիոնավոր դրամների է հասել, և դատելով ամենայնից՝ ամեն ինչ դեռ առջևում է:

Այս համատեսքստում շարունակաբար արծարծվում է երկու հոգու անուն՝ Սիմոնյան Ալենի ու նրան աննկարագրելիորեն մոտ կանգնած Վիվառոյի Վիգենի. Հայաստանում գործում է հանցավոր մի մեխանիզմ, որի մի ծայրին Նիկոլի դենշիկ Ալենն է՝սեփական եղբորը մեգաբիզնեսմեն դարձրած, իսկ «սնանկացած» քավորին էլ՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող համալիրի փայատեր, մյուսին՝ դենշիկի «դենշիկ» Վիգենը (իրականում հենց նա է Ալենի տերը)՝ շարքային քաղաքացիների միջոցների հաշվին միլիարդներ ֆֆռացնողը, որ մինչև երեկ մի շարքային վաշխառու էր ընդամենը:

Այդ նույն Վիվառոյի Վիգենն այսօր ՔՊ-ական իշխանության պտուղները շատ ավելի ադյունավետորեն է վայելում, քան նույնիսկ այդ իշխանության ներկայացուցիչները. խաղամոլության խրախուսման համար ստեղծվել են լավագույն պայմանները, ու չնայած առերևութաբար կարող է ստեղծվել տպավորություն, թե ալենները պայքարում են շարքային քաղաքացիների ամեն մի լումայի համար՝ խոչընդոտելով տոտալիզատորների գովազդը, սակայն իրականում կատարվում է ճիշտ հակառակը.Վիվառոյի Վիգենը դարձել է բեսպրեդելշիկ ու առանց ավելորդ սեթևեթանքների հաջողությամբ գովազդում է իր ապրանքանիշն ու բիզնեսը: Մինչդեռ Վիգենի հետ միկոնոսներում կայֆավատ լինող ու կյանքից «սոկերը» մինչև վերջ քամող Ալենը աչք է փակում իր թառլան ընկերոջ ապօրինությունների վրա. «Վիվառոյի»՝ տարբեր հարթակներում ագրեսիվորեն տարվող գովազդային ակցիաները շարունակում են գայթակղել միամիտ մարդկանց՝ նրանց միջոցները Ալենի ու Վիգենի ճանապարհածախսի փող դարձնելով:

Հիմա էլ Վիգենը որոշել է օգտվել հայտնի մարդկանց ծառայություններից՝ նրանց դեմքն օգտագործելով իր բիզնեսի գովազդն ավելի ազդու դարձնելու նպատակով. Կոմիտասին վարկաբեկած Սուպեր Սաքոն, օրինակ, յուր ֆեյսբուքյան էջում «Վիվառոն» գովազդող հետևյալ գրառումն է արել՝ «Thanks my bro #vivaro for giving me the opportunity to do free concerts for my people and my country #Armenia»՝այն զարդարելով «Վիվառոյի» նշանը ձեռքով ցույց տվող իր լուսանկարով:

Սուպեր Սաքոն ձրի հիմունքներո՞վ է սեփական ֆեյսբուքյան էջը տոտալիզատոր սարքել: Իհարկե, ոչ. գովազդը ձրի չի լինում նույնիսկ այն դեպքում, երբ քո համերգը հովանավորողը Վիվառոյի Վիգենն է լինում, ուղղակի ի տարբերություն այլ դեպքերի, այս դեպքում փողը քեշով են մուծվում:

Վիվառոյի Վիգենին այս երկրում կարելի է ամեն ինչ: Ուզենա, «Playboy»-ի մոդելներին էլ «գովազդային գործակալ» կսարքի, փող չունի՞, թե՞ Ալենն է արգելելու, Ալենն ո՞վ է, որ արգելի կամ արտոնի,կոպեկի մեռած մի ՔՊ-ական չի՞, որ մեծ հաճույքով ծախվել ու դեռ ծախվելու է Վիգենին՝քեշ փողի հստակ ակնկալիքով:

Բա Միկոնոսը մոտիկից տեսնելը հո «դառըմ» չի՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել