Արդեն մեկ ամիս է` Արմեն Աշոտյանն անազատության մեջ է:

Դրանով, իհարկե, Արմենին չլռեցրեցին, որովհետև նա իր մոտեցումներն ու մտորումները շարունակում է կալանավայրից ներկայացնել, իսկ լրատվական դաշտի մեր գործընկերներն էլ օպերատիվ տարածում են ապահովում:

Արմենը նստած է, Արցախը` շրջափակված, իսկ հողատուները շարունակում են իրենց կյանքը վայելել, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր գործարքներ նախապատրաստել:

Արմենը բանտում ավելի ազատ է, քան սրանք դրսում, որովհետև Աշոտյանն իր խղճի առաջ մաքուր է, անկեղծ, իր գնահատականներում` սկզբունքային, իսկ սրանք թեև ազատության մեջ են ու փորձում են արտաքինից ցույց տալ, թե որևէ անսովոր բան չի եղել, սակայն իրենց արածները մարսվող չեն:

Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյակներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել