Լևոնն ասում է, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց պարտավոր էր անձամբ ելույթ ունենալ և ժողովրդին համոզել, որ մենք կնքել ենք դարակազմիկ փաստաթուղթ, չնայած որ մինչև այդ հիշյալ փաստաթուղթը Բաթումի խայտառակ պայմանագրից ավելի վատը որակեց, բայց ինքը անպայման այդպես կաներ՝ ըստ էության խաբելով ժողովրդին: Զավեշտալին դեռ սա էլ չէ, այլ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրականում վերոնշյալով Պուտինին ասում է. «Տ՛ես, Վլադիմիր Վլադիմիրովիչ, Սարգսյանը մտածված է արել այդպես, որովհետև չի ցանկանում ժողովրդի շրջանում Մաքսային միությունը լավ լույսի ներքո մատուցել, ավելին՝ միտումնավոր վարկաբեկում է»: Սա էլ, սակայն, զավեշտի ամբողջական պատկերը չէ. Լևոնը Պուտինին ասում է` եթե ես լինեի իշխանություն, ապա Ասոցացման համաձայնագիրը անմիջապես կվազեցնեի քեզ մոտ ու անմիջապես կմիանայի Մաքսային միությանը ընդամենը մի երկու արտոնության դիմաց՝ չարյաց փոքրագույն որակելով այդ քայլը: Իհարկե, սա նորություն չէր մեզ համար. Լևոնը միշտ էլ չարյաց փոքրագույնով է առաջնորդվել, որի հետևանքն է նաև մեր այսօրվա անօգնական վիճակը: Մի խոսքով, Լևոնը, ըստ իրեն երևի դիվանագիտորեն, դեմ տվեց Սերժ Սարգսյանին և զգուշացրեց Պուտինին, որ Սերժը խաղում է և ցանկացած պահի կարող է փոխել որոշումը, ինչն իրականում շատ վտանգավոր մեսիջ է, քանի որ Հայաստանը մանևրելու տեսանկյունից դեռ տարածք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել