«Վագների» խռովությամբ Ռուսաստանին և այդ երկրի առաջնորդին անձամբ հասցվեց հսկայական իմիջային հարված։

Այն վերականգնելու միակ ուղին այս պահին Ուկրաինային անվերապահորեն հաղթելն է, ուստի կարելի է ակնկալել, որ ջանքերն այդ ուղղությամբ բազմապատկվելու են։

Խռովությունը նաև լավագույն հնարավորություն էր Ռուսաստանում անարդյունավետ գեներալներից ազատվելու և ընդհանրապես ռազմաքաղաքական ապարատը թարմացնելու առումով, որը կառավարման նոր մակարդակի կարող է բարձրացնել այս երկիրը՝ այնպիսի մակարդակի, ինչպիսին պետք է լինի միջուկային գերտերության պարագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել