Բաքվի բարբարոսսկան վարչախումբը մեր տարածաշրջսնում միակն է, որն ունի ամբողջությամբ անհիմն և բացառապես ծավալապաշտական նկրտումներ իր բոլոր հարևանների նկատմամբ՝ բացի Թուրքիայից։
Վրաստանի դեպքում դա Քվեմո Քարթլին է, Ռուսաստանի հատվածում՝ Դերբենտը և Դաղստանի այլ մասեր, Իրանի պարագայում՝ Ատրպատականի ամբողջ երկրամասը, Հայաստանի մասով էլ՝ մեր պետության համարյա ողջ տարածքը։
Ըստ այդմ, նշված խիստ ագրեսիվ ծավալապաշտական նկրտումներում կան, պատկերավոր ասած, աշխարհի գրեթե չորս ծագերի անվանումներով զրոյական պատմական լեգիտիմության հիմք ունեցող Ադրբեջաններ՝ բացառությամբ «Արևելյան Ադրբեջանի» (չշփոթել Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հետ), դա էլ միայն այն պատճառով, որ Բաքվից արևելք ուղղակի Կասպից ծովն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել