Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մոտ օրերս Ուկրաինան կսկսի գարնանային մեծ հակահաձակումը։ Որևէ կանխատեսումներ անելը հիմա շատ անշնորհակալ գործ կլինի, բայց որոշ բաներ, այդուհանդերձ, կարելի է ասել՝ քիչ, թե շատ մեծ վստահությամբ։
1․ Անկախ հակահաձակման հաջող, կամ անհաջող լինելուց, այն չի բերելու պատերազմի ավարտին։ Նույնիսկ ամենալավատեսական սցենարով, պատերազմը կշարունակվի առնվազն մինչև այս տավա վերջ։ Վատատեսական սցենարով էլ, մեղմ ասած, բացառված չէ, որ այն տևի մինչև 2026 թվական։
2․ Ինչպես 2022ի աշնանը, այնպես էլ հիմա, այս հակահարձակումը բախտորոշ նշանակություն է ունենալու երկու կողմերի համար էլ, բայց Ուկաինայի համար մի քիչ ավելի շատ։ Եթե Ուկրաինան տապալի այն, ապա դա կարող է բերել արևմտյան օգնության ծավալների նվազման ու ծանր հետևանքների՝ բուն ռազմաճակատում։
3․ Կախված հակահարձակման դինամիկայից ու կազմակերպված պաշտպանության արդյունավետությունից՝ ռուսները կա՛մ ստիպված կլինեն կուտակած ռեզերվները ուղղեն ուկրաինացիների առաջխաղացման կասեցմանը, կա՛մ վերջապես իրենք էական հարձակվողական գործողությունների կանցնեն։ Ամենահավանականն այս պահին թվում է Խարկովի ու Լիմանի հատվածներում ռուսական գրոհը, որովհետև առանց Լիմանի ու իդեալում՝ նաև Բալակլեայի գրավման, Բախմուտում ամիսներ շարունակվող մսաղացը դառնում է բավականին իմաստազուրկ գործողություն։ Միայն աշնանը կորցված բնագծերը վերադարձնեուց հետո կուրվագծվեն Դոնեցկի շրջանի մնացած մասի՝ Սլավյանսկ-Կրամոտորսկ ագլոմերացիայի գրավման քիչ, թե շատ իրատեսական հեռանկարներ։
4․ Ակնկալվող հակահարձակումը պետք է որ լինի խոշոագույնը պատերազմի սկզբից ու այսօր արդեն կարելի է վստահությամբ փաստել, որ այն կլինի աննախադեպ՝ արևմտյան սպառազինության ներգրավման տեսանկյունից։ Որոշ աղբյուրների տվյալներից կարելի է եզարակացնել, որ Ուկրաինայում արդեն իսկ գտնվում է 100ից ավելի արևմտյան տանկ՝ Աբրամսների, Չելենջերների ու Լեոպարդների ամենատարբեր մոդիֆիկացիաներ։
5․ Ռուսական հեռանկաների համար սկեպսիսը առաջին հերթին պայմանավոված է հետախուզության և զորքերի կառավարման ֆունդամենտալ խնդիրներով, որոնք հաղթահարել դեռ չեն կարողանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել