Aysor.am-ը գրում է․

Լեռնայի Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ,  հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներր, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը փակ են ու չեն աշխատում, կառավարության նիստն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ասաց՝ վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։

«Այս անգամ, սակայն, կորոնավիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ՝ Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգությունները։  Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով ու այսպես շարունակ։ Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքները, ինչը ակնհայտորեն դատապարտելի է», - նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ ԼՂ-ում մանկապարտեզների չաշխատելու պատճառը նաև երեխաների համար սննդի բացակայությունն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել