Զավեշտ է, որ նրանք, ովքեր հանդես էին գալիս խիստ եվրոպական ու հակառուսական դիրքերից, որոնց ակցիաները հակակրանք էին առաջացնում շատ ռուսամետ կամ հակաեվրոպամետ ուժերի մոտ, պետք է որ հրճվելիս լինեն: Վաղը նրանք կլծվեն լուրջ պայքարի, ու վաղը նրանց գրանտները կշատանան. վաղը նրանց կսկսեն «ճնշել» և «հետապնդել»:

Կներեք նման ընդհանրացման համար: Բնական է, որ բոլորն այսպիսին չեն: Խոսքս միայն նրանց մասին է, ում «եվրոպապաշտպան» գործողություններն ավելի շուտ հակակրանք առաջացրին եվրոպական ուղղության հանդեպ, ու ովքեր ոչ թե այդ արժեքների կրողն են, այլ կախված ֆինանսներից են իրենց տերևների ուղղությունը որոշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել