Նիկոլի տոնածառը

Նիկոլը վերջապես գլուխ գովալու առիթ ունի. պարզվում է՝ Հանրապետության հրապարակի տոնածառը երկրորդն է դարձել իր բարձրությամբ ԱՊՀ տարածքում՝ 37 մետր: Իսկ օրինակ՝ Մոսկվայինը, որ 6-րդ տեղում է հանգրվանել, 27 մետր է: Առաջին տեղում թուրքմեններն են՝43 մետրով:

Նիկոլից ճոխ, փաստորեն, մեկ էլ մուսուլման թուրքմեններն են որոշել քրիստոնեական աշխարհի հետ միասին նոր տարին նշել՝ երևի աշխարհից հետ չմնալու ու պրոգրեսիվ ներկայանալու, և այն, որ հենց նրանք են ռեկորդակիր դարձել, բավական հետաքրքիր վիճակագրություն է, որը երևի արժե արձանագրել:

Հայաստանը, փաստորեն, միայն մի քանի մետրով է հետ մնացել թուրքմեններից այն դեպքում, երբ ի տարբերություն միջինասիական այդ երկրի կամ ժողովրդի, Հայաստանն այս մի քանի տարում աղետի մեջ է հայտնվել՝ անետացման եզրին կանգնած լինելով:

Արդյոք տվյալ պարագայում տոնածառի բարձրության ցուցանիշով Հայաստանի բռնած երկրորդ տեղը դրակա՞ն, թե՞ բացասական իրողություն պետք է համարել: Անշուշտ, դժվար է դրան միանշանակ գնահատական տալ, բայց տոնածառի բարձրությունն ու ասենք հարակից տարածքների, շենք-շինությունների ճոխ լուսավորումը հուշում են, որ իշխանությունները հակված չեն սեփական քեֆը հարամել, ու եթե նույն հունվարի 1-ին Բաքուն հարձակում իրականացնի Հայաստանի վրա անգամ, Նիկոլը շարունակելու է «Տոնածառ ջան, տոնածառ երգել»՝ դրա բոյը սեփական հզորության ցուցիչ դարձրած:

Քեֆչի տղերք են, ի՞նչ կարող ես ասել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել