Ստրկության թեման մոդայիկ է հա՞ դարձել: Ես էլ միանամ խրախճանքին, Մալքոլմ Իքսի շուրթերով  

Կան երկու տեսակի նեգր՝ հին տեսակը և նորը: Բոլորդ գիտեք հին տեսակը: Պատմության գրքերում ստրկատիրական ժամանակահատվածում նրանց կոչում են Քեռի Թոմ: Նա տնային նեգրն է: Եվ ստրկատիրական հասարակարգում կային երկու ներգրներ: Կային տնային նեգրները և դաշտային նեգրները:

Տնային նեգրը սովորաբար ապրում էր տիրոջ կողքը: Նա հագնվում էր տիրոջ նման: Նա կրում էր տիրոջ օգտագործած հագուստը: Նա ուտում էր տիրոջ սեղանի վրա թողնված սննդի մնացորդները: Նա ապրում էր տիրոջ տանը, հավանաբար նկուղում կամ ձեղնահարկում, բայց միևնույն է՝ տիրոջ տանը:

Այսպիսով, երբ տնային նեգրը բնութագրում էր իրեն, նա բնութագրում էր նմանապես, ինչպես իր տերն էր ինքն իրեն բնութագրում: Երբ տերն ասում էր, թե՝ սնունդը լավն է, տնային նեգրը նմանապես ասում էր՝ այո՛, մենք շատ լավ սնունդ ունենք: Երբ տերն ասում էր, թե՝ մենք լավ տուն ունենք, տնային նեգրն ասում էր՝ այո՛, մենք լավ տուն ունենք: Երբ տերը հիվանդանում էր, տնային նեգրը այնքան շատ էր իրեն նույնականացնում տիրոջ հետ, որ ասում էր, թե՝ «ի՞նչ է պատահել տեր, մենք հիվա՞նդ ենք»: Իր տիրոջ ցավն իր ցավն էր: Եվ ինքն ավելի շատ ցավ էր զգում իր տիրոջ համար, քան, եթե ինքն անձամբ հիվանդ լիներ: Երբ տունը հրդեհվեր, այդ տեսակի նեգրն ավելի շատ ջանք կթափեր տունը փրկելու համար, քան իր տերը կաներ: 

Բայց նաև կան նեգրեր, որոնք դաշտերում են: Տնային ներգրերը փոքրամասնություն էին: Զանգվածները՝ դաշտային նեգրերն էին զանգվածներ: Նրանք մեծամասնություն էին: Երբ տերը հիվանդանում էր, նրանք աղոթում էին, որ նա մահանա: Երբ նրա տունը հրդեհվում էր, նրանք աղոթում էին, որ քամին ուժեղ փչի ու ուժեղացնի կրակը: 

Երբ ինչ-որ մեկը գա տնային նեգրի մոտ ու ասի՝ եկ գնանք, եկ առանձնանանք, բնականաբար Քեռի Թոմը կասեր՝ «ու՞ր գնանք: Ի՞նչ կարող եմ անել առանց տիրոջ: Որտե՞ղ եմ ապրելու: Ի՞նչ շորեր եմ հագնելու; Ո՞վ է իմ մասին հոգ տանելու»: Սա է տնային նեգրը: Բայց երբ գնայիր դաշտային նեգրի մոտ և ասեիր՝ եկ գնանք, եկ առանձնանանք, նա նույնիսկ չէր հարցնի թե ուր կամ ինչպես: Նա կասեր՝ «Այո՛, արի գնանք»:

Այսպիսով, այսօր 20-րդ դարի տիպի տնային նեգրերի ժամանակն է: 20-րդ դարի Քեռի Թոմը: Նա նույնքան քեռի Թոմ է, որքան քեռի Թոմը 100 կամ 200 տարի առաջ: Միայն թե նա ժամանակակից քեռի Թոմն է: 
...
Այստեղ կարող եք նկարագրել այսօրվա քեռի Թոմերին, ովքեր լֆիկի բիզնեսի համար ավելի շատ հոգատար են, քան լֆիկն ինքը: Չէ՞ որ նրանց ապրուտը կախված է տիրոջ բարեկեցությունից ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել