Գրքերը մարդկային մաշկով կազմելու սովորույթը կոչվում է անթրոպոդերմիկ գրակազմություն և ամենևին էլ սարսափ ժանրի հորինվածք կամ էլ լեգենդ չէ իրենից ներկայացնում: Սա իրական տեխնիկա էր, որը չնայած մեր օրերում զարհուրելի է հնչում ու դատապարտելի, սակայն 17-րդ դարից ի վեր պաշտոնապես ընդունված երևույթ է եղել: Այն մեծ ժողովրդականություն էր վայելում հատկապես Ֆրանսիական հեղափոխության տարիներին և հատկապես բարձր խավի մարդկանց մոտ 19-րդ դարում: Մարդկային մաշկով էին կազմում հիմնականում անատոմիայի մասին գրքերը, վերջին ցանկության տեքստերն ու կտակները և դատական վարույթները: Այս տեխնիկայի մասին բազմաթիվ լեգենդներ կան, որոնք այն կապում են ինչ-որ չար ուժերի հետ, սակայն անթրոպոդերմիկ գրակազմությունը որոշակի պատմություն ունի և օգտագործվել է սովորական ու աշխարհիկ տեքստերի համար: Այս հոդվածում առանձնացվել են այն գրքերը, որոնք պաշտոնապես հաստատվել են, որ կազմված են մարդկային մաշկով:

10. «Վերջին ժամանակների ամենաբարբարոս դավաճանների դեմ իրականացվող քայլերի իրական ու կատարյալ փոխկապակցվածությունըԳարնետ Հիսուսականն ու իր համախոհները»
1606թ. Հայր Հենրի Գարնետի մաշկից 

1

Այս գիրքը Վառոդի դավադիրների ձախողումների, ձերբակալությունների ու մահապատիժների մասին է: Վառոդի դավադիրները կաթոլիկ ապստամբներ էին, ովքեր 1605թ.-ին փորձել են սպանել բողոքական Անգլիայի Ջեյմս առաջին թագավորին, նրա ավագ որդուն ու Անգլիայի դատարանի ու կառավարության անդամներին: Նրանք պլանավորում էին վառոդի միջոցով պայթեցնել Խորհրդարանական տունը հենց նիստի ժամանակ: 1605թ.-ին ապստամբների պլանավորած դավադրությունը ձախողվում է և ստանում է «Վառոդի դավադրություն» անունը: Բոլոր մասնակիցներին հայտնաբերում ու մահապատժի են ենթարկում: Ամենահայտնի դավադիրը Գայ Ֆոկեսն էր, իսկ նրա «ամենակարևոր» համախոհներից մեկը Հայր Հենրի Գարնետն էր, ով գլխավորում էր Անգլիայում Հիսուսականների խմբավորումը: Հենց նրա մաշկն է օգտագործվում գիրքը կազմելու համար, երբ նրան մահապատժի են ենթարկում: Սա ամենահայտնի աթրոպոդերմիկ կազմն է, քանի որ շատերը կարծում են, թե կազմի վրա կարելի է տարբերակել Գարնետի դեմքը` հավերժ դատապարտված հոգեվարքի:

4

9. «Գործնական հարցաշար Իսպանիայի թագավորական օրենքների մասին» (Practicarum Quaestionum Circa Leges Regias Hispaniae)
1632(մոտավորապես), Ջոնաս Րայթի մաշկից

Հարվարդի համալսարանի Լանգդելի իրավաբանական գրադարանի հազվագյուտ գրքերից մեկն է, որը մի քանի դարերի հնություն ունի: Գիրքն Իսպանիայի օրենքների մասին է, և դրա վերջին էջին թույլ նշմարելի մակագրություն կա, որում ասվում է. «Այս գրքի կազմը իմ սիրելի ընկեր Ջոնաս Րայթից մնացած միակ բանն է, ով կենդանի մաշկվել է Ուավումայի կողմից 1632թ.-ի օգոստոսի չորրորդ օրը: Բտեսա թագավորն է ինձ հանձնել այս գիրքը, որը թշվառ Ջոնասի ամենակարևոր իրերից էր, իր կաշվի հետ միասին, որով գիրքը կազմված է: Թող ննջի խաղաղությամբ»:

Ենթադրվում է, որ Ուավուման աֆրիկյան ցեղախումբ է, որ բնակվել է ժամանակակից Զիմբաբվեի տարածքում: Անթրոպոդերմիկ գրակազմության այս նմուշը վկայում է այն մասին, որ մարդկային մաշկով գրքեր կազմելը նախկինում նաև մարդկանց հիշատակը վառ պահելու նկրտումներ է ունեցել:


5

8. «Լիդզ. Անգլիայի գլխավոր մատյան»
1700-ականներ անհայտ մարդու մաշկից

2006թ.-ին 300 տարվա հնություն ունեցող մի մատյան է հայտնաբերվում Անգլիայի Լիդզ քաղաքում: Այն հայտնաբերվել էր կողոպուտ իրականացնելու ընթացքում: Մեծ հետաքրքրություն էր առաջացրել հատկապես այն հանգամանքը, որ մատյանը գրված է եղել ֆրանսերենով և 1700-ականների հնություն ունեցել: Այս հանգամանքը ենթադրում է, որ մատյանը գրվել է Ֆրանսիական հեղափոխության տարիներին` այն ժամանակ, երբ անթրոպոդերմիկ գրակազմությունը մեծ ժողովրդականություն էր վայելում: Եթե սա գրվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ապա այս մատյանը կարելի է դասել այնպիսի գրքերի շարքում, ինչպիսիք են օրինակ «Մարդու իրավունքները» և 1793թ.-ի «Ֆրանսիական սահմանադրությունը», որոնք նույնպես համարվում են մարդու մաշկով կազմված գրքեր:

8

7.Վերգիլիոսի «Գեորգիկները»
Ժակ Դելիլի մաշկից

 

Ժակ Դելիլը հայտնի ֆրանսիացի բանաստեղծ էր, ով նաև հրաշալի թարգմանություններ էր անում: Նրա հայտնի գործերից մեկն է Վերգիլիոսի «Գեորգիկների» թարգմանությունները: Երբ Դելիլը մահանում է, ինչ-որ մեկը դիակից «գողանում է» նրա մաշկն ու դրանով կազմում «Գեորգիկների» նրա թարգմանությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8

6.Սամուել Ջոնսոնի բառարանը
1818թ., Ջեյմս Ջոնսոնի մաշկից

Սամուել Ջոնսոնը հանրաճանաչ գրողներից և անգլերեն լեզվի բառարանագիրներից մեկն է: «Անգլերեն լեզվի բառարանը» նրա կարևորագույն աշխատանքներից մեկն է: Առաջին անգամ 1755թ.-ին հրատարակված Սամուել Ջոնսոնի բառարանը 40.000 բառ էր պարունակում և տվյալ ժամանակաշրջանում համարվում էր պատմության ամենալայնածավալ աշխատանքը: 1818թ.-ին Ջեյմս Ջոնսոն անունով մի հանցագործ է կախաղան հանվում Նորվիչում: Իսկ նրա մաշկը օգտագործվում է Սամուել Ջոնսոնի բառարանի օրինակներից մեկը կազմելու համար: Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե այս երկու մարդկանց ինչը կարող էր կապել:

 

 

 

 

5.Կարմիր ախոռի սպանության դատական գործը
1828թ., Վիլյամ Քորդերի մաշկից

Կարմիր ախոռի սպանությունը ոչ այնքան հայտնի սպանության դեպք էր, որը տեղի էր ունեցել Անգլիայի Փոլսթիդի Սուֆոլքում 1827թ.-ին: Ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ Մարիա Մարտեն անունով մի կին առանց ամուսնանալու երեխա ունեցավ Վիլյամ Քորդեր անունով մի խաբեբայից: Սա մեծ հանցանք էր համարվում, և կինը տեղական ծխական հոգևորականների կողմից կարող էր նույնիսկ մահապատժի ենթարկվել: Նրանք պայմանավորվել էին հանդիպել տեղի Կարմիր ախոռում, որպեսզի բոլորից ծածուկ կարողանան փախչել: Սակայն Քորդերը սպանում է Մարտենին ու փախչում: Մարտենի դիակը հայտնաբերվում է ու ճանաչվում, երբ վերջինիս խորթ մայրը երազներ է տեսնում այն մասին, թե աղջիկը սպանվել ու թաղվել է Կարմիր ախոռում: Քորդերին գտնում են ու մահապատժի ենթարկում, իսկ նրա մահը ազգային ցնցում կարծես լիներ, դրա մասին երգեր են հորինվել, բալլադներ, պիեսներ, որոնք մինչև այսօր էլ պահպանվել են: Քորդերի մահապատժից հետո բժիշկներն նրա մարմինը կտրում ու ուսումնասիրում են: Նրա կմախքը կարող էր Արևմտյան Սուֆոլքի հիվանդանոցի համար որպես ուսուցողական նմուշ ծառայել: Նրան մաշկազերծ է արել Ջորջ Քրիդ անունով վիրաբույժը, իսկ մաշկը օգտագործվել է սպանության դատական գործի մատյանը կազմելու համար: Մատյանն այժմ գտնվում է Մոյսի թանգարանում, իսկ դրա մեջ մակագրված է. «Այս գրքի կազմը մարդասպան Վիլյամ Քորդերի մարմնից է, որը մաշկազերծ եմ արել ինքս 1828թ.-ին: Վիրաբույժ Ջորջ Քրիդ` Սոֆոլքի հիվանդանոց:

4.«Ջեյմս Ալենի կյանքի պատմությունը. Ծածկանունը`  Ջոնաս Փիրս, Ջեյմս Յորք, Բարլի Գրով. Ճանապարհային ավազակ, ում մահն իր խոստովանանքն էր մասաչուսեցի պետական կալանավայրի ժամապահին»
1837
թ., Ջեյմս Ալենի մաշկից
 

Ջեյմս Ալենը 19-րդ դարի մասաչուսեցի ճանապարհային ավազակ էր, ով իր մահից առաջ անսովոր մի խնդրանք բարձրաձայնեց: Ալենին կալանավորել էին այն ժամանակ, երբ նա փորձել էր կողոպտել Ջոն Ֆեննո անունով մի մարդու, սակայն Ֆեննոն ոչ միայն կարողացել էր դիմադրել ու պաշտպանվել, այլև հրազենային վերք էր հասցրել Ալենին և օգնել նրան ձերբակալել:
Այսպես, մահվանից առաջ Ալենը խնդրում է, որպեսզի իր մասին հիշատակարանը, որը գրվել էր բանտապանի կողմից, կազմեն իր մաշկով և այն նվիրեն Ֆեննոյին: Այս գրքի կազմի վրա մակագրված է. «Hic Liber Waltonis Cute Compactus Est», որը նշանակում է. «Ալենի կողմից գրված գիրքն իր իսկ մաշկով կազմված»: Ալենի հետնորդները հետագայում գիրքը նվիրաբերել են Բոթոնի գրադարանին:

 

3.Ջոն Միլթոնի բանաստեղծական գործերը
1852
թ., Ջորջ Քուդմորի մաշկից
 

1830թ.-ին Ռոբորոուի առնետներ որսացող Ջորջ Քուդմորը մկնդեղով թունավորում է իր կնոջը տապակած խնձորի ու կաթի մեջ այն լցնելով: Քուդմորը այնուհետև ձերբակալվում ու կախաղան է հանվում Դևոն Գոլի Լենթ Ազիսում: Մահանալուց հետո նրա մարմինն ուղարկվում է Էքզեթերի հիվանդանոց հերձման ու ուսումնասիրման նպատակով: Հիվանդանոցում Քուդմորի մաշկի մի մասը ձեռք է բերում Էքզիթերի գրավաճառ Ու. Կլիֆորդը, որը հետագայում օգտագործվում է Ջոն Միլթոոնի բանաստեղծական աշխատանքները կազմելու համար: Գրքի առաջին հատվածում հիշատակվում են Քուդմորն ու իր կատարած հանցանքը: Այժմ գիրքը պահպանվում է Էքսիթերի Արևմտյան երկրամասերի ուսումնասիրությունների գրադարանում:

2.«Երկնային երկրները» (Terres du Ciel)
1882թ., անհայտ ֆրանսիացի կոմսուհու մաշկից

Կամիլ Ֆլամարիոնը ֆրանսիացի հայտնի աստղագետ էր և գրող, ով ժամանակին երկրպագուների մեծ բանակ ուներ: Նրա «ամենանվիրված» երկրպագուներից էր մի ֆրասիացի կոմսուհի, ով մահանում է երիտասարդ տարիքում տուբերկուլյոզ հիվանդությունից: Նրանք երբեք չեն հանդիպել: Այնուամենայնիվ, մահանալուց հետո նա իր մեջքի հատվածից մաշկ է նվիրաբերում Ֆլամարիոնին` խնդրելով, որպեսզի դրանով կազմի իր գիրքը: Ֆլամարիոնն իհարկե համաձայնվում է և նրա հաջորդ գրքի առաջին օրինակը` «Terres du Ciel» վերնագրով, կազմվում է կնոջ մաշկով: Գրքի կազմի վրա ոսկեգույն տառերով մակագրված է. «Անանուն ցանկության բարեպատեհ իրագործումը. կազմված է կնոջ մաշկով, 1882թ.»:
Գիրքն այժմ գտնվում է Ջուվիսիի գրադարանում:

 

 

 

 

 

5

1.«Երկար ճանապարհորդություն» (El Viaje Largo)
1972թ., անհայտ մարդու մաշկից

Սլիփերի Ռոք համալսարանի Բեյլի գրադարանում մի փոքրիկ տարօրինակ, իսպանական էրոտիկ բանաստեղծությունների գիրք կա` «El Viaje largo» վերնագրով: Գրքի հեղինակը Տեռե Մեդինան է: Գիրքը կազմած է մարդու մաշկից և այս հանգամանքը շոկային է, քանի որ ենթադրվում է, որ այն գրվել է 1972թ.-ին: Գրքի ներսում` առաջին էջին, գրված է անգլերեն և իսպաներեն լեզուներով. «Այս գրքի կազմը մարդու մաշկից է: Մայագես Պլատեու տարածաշրջանի Ագվադիլյա ցեղախումբը պահպանում է ցեղախմբի մահացած անդամների իրանի հատվածի մաշկը: Հիմնականում պահպանված մաշկերը ագվադիլացիներն են օգտագործում, սակայն երբեմն դրանք նաև հայտնվում են առևտրական շրջանառության մեջ, որտեղ սակավ, սակայն պահանջարկ, այնուամենայնիվ, կա: Այս կազմը հենց այդ պահանջարկի արտահայտումն է»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել