Երբ երկրիդ շուրջը եռում է, հրդեհը բորբոքվում է, և այդքանից հետո երկրի ներսում էլ ես ուզում կրակը վառես, որ ի՞նչ անես: Քաղաքացիական անհնազանդության հրաշք օրինակները` «Ոչ 150 դրամին», մինչ այդ Մոսկվա կինոթատրոնի համար պայքարը, ցույց տվեցին, որ առանց բռնության անհնազանդության պայքարը արդյունավետ է, ավելի ազդեցիկ է... Եթե նմանապես շարունակենք պայքարը նաև ոստիկանական բռնությունների և անօրինականությունների դեմ, զինված ուժերում մահացության դեպքերի կանխարգելման, նաև բացահայտման ուղղությամբ, ըստ կրոնական և սեռային կողմնորոշումների խտրականության և ատելության դրսևորումների բացառման ուղղությամբ, ազատազրկվածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղությամբ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, ապա անպայման կհասնենք հաջողության և իրավիճակի փոփոխության, մինչև ընտրություններն արդեն իսկ պետք է իրավիճակի փոփոխությանը հասնենք, որպես ազատ ու արդար ընտրությունների երաշխիք....իսկ բռնություններով մենք կընկնենք այն նույն դաշտը, որում գտնվում է իշխանությունը, ռեժիմը իր քրեական տարրերով, այդ դաշտում մենք ի սկզբանե պարտված ենք, որովհետև դա ենթադրում է բռնության մեթոդների կիրառմամբ նույնականանալ քրեական վարքագծին... Պետք է մտածել փոփոխություններին հանգեցնող հնարավորությունների զարգացման ուղղությամբ, ոչ թե դրանց ոչնչացման ուղղությամբ.... ......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել