Analitik.am-ը գրում է.

Մենք դագաղներով չենք եկել իշխանության: Այս մասին այսօր ԱԺ–ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

ՔՊ-ական մի շարք պատգամավորներ այսօր անդրադարձել են երեկ ԱԺ–ի մոտ տեղի ունեցած ակցիային, նշելով, որ անընդունելի է երեկվա ակցիայի մասնակիցների վարքագիծը, որտեղ բարձրաձայնվել է մի շարք իշխանական պատգամավորների բնակության հասցեները: Լրագրողները ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին ասել են, որ իրենք նույնպես նման ձևաչափով են եկել իշխանության, ավելին՝ դագաղներ ու ծաղկեպսակներ են դրել նախկին պատգամավորների տների մոտ։

«Ձեր ասածներն իրականությանը չեն համապատասխանում: Մենք դագաղներով չենք եկել իշխանության, նման վարքագիծն էլ դատապարտել ենք»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել