Հին բարքերը վերադառնում են ՔՊ-ի դեմքով. Չարենցավանի բժշկական կենտրոնի աշխատակիցներին ստիպում են ընտրել ՔՊ

Սեպտեմբերի 25-ին Չարենցավան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են։

Հիմնական մրցակցությունը կարծես թե ընթանալու է գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի ու ՔՊ թեկնածու Արթուր Գալստյանի միջև։

Ով ինչ լծակներ է կիրառելու ընտրություններում հաղթանակի հասնելու համար դեռ կերևա առաջիկայում։ Սակայն արդեն վարչական լծակներ կիրառելու տեղեկություններ են տարածվում։

Չաենցավանաի բուժկենտրոնի աշխատակիցները հավաստի տվյալներ են փոխանցում, որ բուժհաստատություն են մտել ՔՊ թեկնածուի ներկայացուցիչները ու աշխատակիցներից անձնագրեր են պահանջել՝ ասելով որ գալիք ընտրություններին պիտի ՔՊ ընտրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել