Tert.am-ը գրում է.

Պարսից ծոցի ափին գտնվող Պալմ Ջումեյրա արհեստական կղզում գտնվող Դուբայի ամենաթանկ վիլլայի գաղտնի սեփականատիրոջ ինքնությունը պարզվել է. նա հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրի։

Ամբանիին պատկանող Reliance Industries-ը գնել է առանձնատունը 2022 թվականին միլիարդատիրոջ կրտսեր որդու համար,: Տունը գտնվում է արհեստական կղզու հյուսիսային մասում, ունի 10 ննջասենյակ, մասնավոր սպա, փակ ու բաց լողավազաններ, գրում է գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։ Գործարքի գինը կազմել է 80 մլն դոլար։

Գույքի գնման գործարքը գաղտնի էր, տունը պատկանում է Reliance Industries-ի օֆշորային կառույցներից մեկին, իսկ վիլլան կկառավարի ընկերության թոփ մենեջերը և Ամբանի Պարիմալ Նատվանիի երկարամյա գործընկերը, հայտնել է Bloomberg-ի աղբյուրը: Նրա խոսքով՝ նոր սեփականատերը մտադիր է «միլիոնավոր դոլարներ» ծախսել առանձնատան կազմակերպման ու անվտանգության վրա։

Մուկեշ Ամբանին Հնդկաստանի ամենահարուստ գործարարն է, Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում ութերորդն է։ Նրա կարողությունը գնահատվում է 94,8 միլիարդ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել