Սիրիայի շուրջ ընթացող զարգացումները ևս մեկ անգամ կոչված են փաստելու, որ Արևմուտքը ինքնակոչ տարբերակով իրեն վերապահել է արդարություն հաստատող դատավորի, իսկ Ռուսաստանը` մեղադրյալի փաստաբանի գործառույթը: Բայց քանի որ դատավորները հաճախ են շրջանցում օրենքը կամ դա կամայականորեն են կիրառում, իսկ փաստաբանները վճռականությամբ լեցուն չեն մեղադրյալին պաշտպանելու հարցում, ուստի հասկանալի է, որ Սիրիայի իշխանությունները և ժողովուրդը կարող են միջազգային մակարդակի անսկզբունքային «առևտրականների» հերթական «զոհը» դառնալ:  

Հ.Գ. Կարծես ստացվում է, որ Արևմուտքի համար մարդասպանության ձևն է դատապարտելի, այլ ոչ` փաստը: Բանն այն է, որ արևմտյան պետությունները պատրաստ են պատժել քիմիական զենքով մարդ սպանողներին (առանց լուրջ ապացույցների, որ դա օգտագործել են Սիրիայի իշխանությունները), սակայն լոյալություն դրսևորել սրտակերների, գլխատողների և այլատիպ դաժանություններով աչքի ընկածների հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել