Շուշան Պետրոսյանը կա՛մ տեղյակ չի եղել, թե ինչ իրավիճակում և ինչ համատեքստում են ոստիկանն ու իր շուրթերը «հպատակվել» դիմացինի գեղեցկությանը, կա՛մ էլ իմանալով արդարացնում է դիմացինի լկտիությունը: Շ. Պետրոսյանի հետ համաձայն եմ այն առումով, որ ԻՆՔՆԻՆ ՀԱՄԲՈՒՅՐԻ մեջ վատ բան չկա, բայց կախված իրավիճակից ու համբույրի սուբյեկտ-օբյեկտներից` այն կարող է վատ բան դառնալ: Չեմ կարծում, որ «համբույրի մեջ վատ բան չկա» տեսակետի կողմնակիցները պատրաստ են ի դեմս իրենց, իրենց կանանց ու մայրերի ապացուցել, որ ամեն դեպքում և իրավիճակում համբույրի մեջ վատ բան չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել