Այսօրվա արդյունքներով պարզ է դառնում, որ Ազգային Ժողովի շենքը գրավելու մասին ԱԱԾ-ի հաղորդագրությունը կապ չուներ իրականության հետ։
Այո, ընդդիմության առաջնորդները միգուցե ինչ-որ լարման տանելու մտքեր ունեին, բայց, վստահաբար ԱԺ շենքը զավթելու պլան չկար։
ԱԺ-ին մոտեցած ցուցարարները միգուցե և ագրեսիվ էին տրամադրված, բայց պլաստմասե շշերից ավել որևէ գործիք չունեին մի քանի գումարտակ ուժայիններին դիմադրելու ու ԱԺ-ի շենքը գրավելու համար։
Անձամբ եղել եմ ԱԺ-ի առջևի ցույցի վայրում և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կոլեգաներիս հետ նկատել ենք, որ մարդկանց զգալի մասը եկել էին ընտանիքներով և, մեղմ ասած, հակված չէին բախման (թեև կային նաև ագրեսիվ ցուցարարներ, որոնց արժեր մեկուսացնել)։
Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է ավելի զգույշ լինի` ընդդիմության պլանների մասին հրապարակային խոսելիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել