Ադրբեջանում իշխանությունների մոտ «հիվանդության» նոր տեսակ է հայտնաբերվել` զենքոմանիա: Բանն այն է, որ, ըստ տարածված տեղեկությունների, Ադրբեջանն այս անգամ էլ 3 մլրդ. արժողությամբ հարավկորեական զենք է պատվիրել կամ ցանկանում գնել: Նման տեմպերով շարունակելու դեպքում Ադրբեջանը մի քանի տարի հետո գնված զենքերը օգտագործողների դեֆիցիտի առջև է կանգնելու: Աչքիս Ալիևը ցանկություն ունի արաբական շեյխերից հետ չմնալ և, միևնույն ժամանակ, ինքնատիպությամբ փայլել: Դե եթե արաբական շեյխերը սիրում են ամեն տարի իրենց ավտոպարկը թանկարժեք մեքենաներով համալրել, ապա Ալիևը` զենքով: Եվ քանի որ շեյխերի մեքենաները հազվադեպ են օգտագործվում, ուստի, հավանական է, որ գնված զենքն էլ առավելապես ցուցադրական նպատակներով է օգտագործվելու: 

Հ.Գ. Եթե շատ խոսելը խելքի նշան չէ, ապա շատ զենքը` մարտունակության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել