Կան սկզբունքային մարդիկ, կան նաև սկզբունքորեն սկզբունքներ ոտնահարողներ: Այս համատեքստում հիշատակման է արժանի տխրահռչակ Աուրոելիա Գրիգորիուն, ում խոսքի և գործի միջև հակասությունները կոչված են փաստելու, որ մարդու իրավունքների պաշտպանության գաղափարի հովանու ներքո շատերը բիզնես գործունեություն են ծավալում, հագուրդ են տալիս իրենց ամբիցիոզ ստամոքսին և ստամոքսային ամբիցիաներին: Պատահական չէ, որ մարդու իրավունքների պաշտպանության «առաջամարտիկն» ու ադրբեջանցիների իրավունքների դիլետանտ «փաստաբան» Գրիգորիուն մարդու ու ժողովուրդների իրավունքները ոտնահարող և այլատյաց քաղաքականությամբ աչքի ընկնող Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվեց «Հեյդար Ալիևի» ոսկե մեդալով: Այստեղից մի հետևություն. հավանաբար Աուրելիա Գրիգորիուի պատկերացումների համաձայն` մարդ հասկացությունը տարածվում է միայն այն երկոտանիների վրա, ովքեր պատրաստ են նրան վճարել և, միգուցե, ոչ միայն: 

Հ.Գ. Ադրբեջանական աղբյուրների համաձայն` Աուրելիո Գրիգորիուն հարցազրույց է տվել գերմանական «Tabula rasa» (թարգմանաբար նշանակում է մաքուր գրատախտակ) պարբերականի լրագրողին (տես http://1news.az/politics/20130825090655212.html), որտեղ շարունակել է հին երգ երգոցը: Ուշագրավ է, որ անգամ հարցերի ձևակերպումների մակարդակում կարելի է արձանագրել լրագրողի ոչ արհեստավարժ կամ «նավթադոլարներով» գայթակղված լինելը, քանի որ այդ հարցերի ձևակերպումներում հստակ կարելի է արձանագրել ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերից շատերը: 
Ավելին, եթե հաշվի առնենք պարբերականի անունը, ապա այս հարցազրույցը լիովին համապատասխանում է դրան: Այսինքն` հարցազրույցի բովանդակությունը նման է մաքուր գրատախտակի, որտեղ ճշմարիտ գրառումներ, ըստ ամենայնի, չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել