Ես կիսատ եմ... Ինձ լրացնողն էլ շատ հեռու է... Դու... Միակ... Անզոր եմ... Շնչելու օդն էլ կարծես բավարար չէ... Միայն մի գիտակցումով, որ նույն երկնքի տակ ենք, նույն օդն ենք շնչում, նույն աստղերի յուրօրինակությամբ ենք հիանում` սովորության համաձայն, ստիպում է մնալ ուժեղ... Պայքարել... Կթվա այդքան հեշտ արտասանվող բառը նույնքան հեշտ էլ էություն ունի... Կթվա... 

Տեսնես աշխարհում կգտնվի՞ մի բառ, որ իր մեջ կներառի ամեն զգացում... Գուցե... Գիտես, ես հույսով լեցուն սպասում եմ այդ բառի լինելուն... Կօգնի ինձ, որ հենց իրենով նկարագրեմ ապրումներս, զգացածս ամեն ինչ: Գուցե աներևակայելի բառ կլինի, բայց կսփոփի ալեկոծված հոգիս: Ես էլ ավելի անզոր եմ դարձել հիմա, որովհետև չեմ կարողանում զգացածս բացատրել: Գիտեմ, որ սարսափելի ոչինչ չկա, սակայն ինքս ինձ եմ խղճում մի պահ... Իսկ դու կհարցնես՝ ինչու՞... Պատասխաններս այնքան շատ կլինեն... իրար հաջորդող, արագ-արագ արտասանվող բառեր, արդարացման ելքեր փնտրող խոսքեր... Իսկ ինչի՞ց եմ փախչում... 
- Իմ անզորությունից:
Խճճվելուս, փոքրիկի նման իրերը իրենց անուններով չկոչելուս համար ամաչում եմ: Ծիծաղելի է... 
- Մի՞թե մարդիկ պետք է ամաչեն իրենց զգացածից... 
- Ո՛չ: Զգացածը հնարավորինս ցույց տալու կարողություն չունեցող մարդիկ են ամաչկոտի նման իրենց պահում:

 

- Գուցե կիսվե՞ս զգացածովդ, փորձես նկարագրել՝ թեկուզ, որ ինչ-որ տեղ անհասկանալի լինի:

 

- Ես ...  Ես ուզում եմ ... նրան ... շատ ...
- Քիչ-քիչ հասկանալի է դառնում...
-Եղե՞լ է մի պահ, երբ կարծես կոկորդդ ձեռքերով խեղդում են ... երբ այս ու այն կողմ վազվզող անպաշտպան թռչնակի նման վախվորած է սիրտդ ... երբ չես կարողանում զսպել աչքերիդ, որ սաստես նրանցից թափվող աղի արցունքները... Եղե՞լ է: Չես հասկանա ... միևնույնն է: Թո՛ղ ոչ մեկ չզգա կարոտիս, անհանգստությանս անբացատրելի զգացումը:
- Կարոտիդ... Պարզ է դառնում, ավելի քան պարզ... Իսկ այդ պահերը ինչպե՞ս են լինում: Պատճառ պետք է լինի չէ՞:
- Այս կյանքում առանց պատճատների, առանց որև իմաստի ոչինչ չի լինում: Ուղղակի, երբ սիրում ես, երբ նվիրվում ես, դառնում ես խոցելի, ամեն փոքրիկ ցավ էլ կարող է ահռելի կարոտների պատճառ դառնալ: Ես ասում եմ ահռելի, որովհետև հոգու համար անգամ նշույլ ցավն էլ ահռելի է...
- Իսկ ե՞րբ է հանգստություն գտնում հոգիդ:
- Երբ նա լինում է ... երբ զգում եմ ... սիրում եմ, սիրվում, կարոտում, սպասում ... երբ աղոթքներումդ նրա համար խաղաղություն ես խնդրում ... երբ միակն է լինում ... ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ, ամեն մեկից առավել ... աշխարհից էլ ԹԱՆԿ...
Հ.Գ. Անհամբեր, սրտիս ամեն զարկով, անգամ վայրկյաններն եմ հաշվում , որ դառնեն րոպեներ, ժամեր, օրեր ու ամիսներ... ՈՐ ԼԻՆԵՍ...
Կարոտիս թևով համբույրներս թող գան, հասնեն ՔԵԶ, ՍԵՐ ԻՄ... ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ... 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել