Bravo.am-ը գրում է․

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը շուտով կամուսնանա, իսկ մինչ այդ ուրախ ժամանակ է անցկացրել ընկերուհիների հետ: Նախահարսանեկան խնջույքի լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, որ կազմակերպչական հարցերով ինքն է զբաղվել:

«Միշտ պատկերացրել եմ, որ հարսանիքից առաջ բացօթյա լողավազանում բոլոր ընկերներիս՝ ե՛ւ աղջիկների, ե՛ւ տղաների հետ եմ նշելու: Սակայն, այս եղանակին, բնականաբար, անհնարին էր իրագործել երազանքս: Բայց ես չհանձնվող մարդ եմ: Սիրում եմ իրագործել մտքերս, թեկուզ եւ որոշակի փոփոխություններով: Շատ գեղեցիկ փակ լողավազան գտա, որտեղ իսկապես օրս անմոռանալի դարձավ»,-նշել է նա:

Երեկույթի գույներն են եղել կարմիրը եւ սպիտակը.«Խանութներում այդպես էլ չգտանք կարմիր քող, ստիպված ես ու մայրիկս կարեցինք, ինչն էլ ավելի թանկ դարձրեց օրն ինձ համար: Մեկ բան է, երբ պարզապես գնում ես խանութից, մեկ այլ բան է, երբ ժամանակ, ջանք, էներգիա ես ներդնում ու քո ձեռքով պատրաստում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել