Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը կալանքի տակ Է գտնվում մի շարք քրեական գործերով, վերստին հացադուլ Է հայտարարել՝ պահանջելով պատշաճ բժշկական օգնություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փետրվարի 21-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նիստ Է անցկացվել 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների գործով:

«Այսօրվանից ես անժամկետ հացադուլ են հայտարարում: Այս հացադուլն այն բանի արձագանքն Է, թե ինչպես Է այս ռեժիմը վարվում ինձ ու իմ մարդկանց հետ, մեր մարդկանց հետ»,-ասել Է Սահակաշվիլին՝ հանդես գալով դատարանի դահլիճում: Նախկին նախագահը պատմել Է իր հացադուլի նպատակի մասին:

«Իմ պահանջը առողջության պահպանության համարժեք ապահովումն Է, ինչպես դա պահանջում Է Ժողովրդական պաշտպանի եւ «Էմպատիա» կենտրոնի կոնսիլիումը, եւ ես վստահ եմ` միջազգային փորձագետները, եթե նրանց թույլատրվեր մտնել, նույն բանը կասեին: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել Է, որ Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտից իրեն Գլդանի բանտարկյալների հիվանդանոց տեղափոխելիս խախտվել են իր իրավունքները: Այդ կապակցությամբ նա հանդես Է եկել խորհրդարանում հետաքննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, հաղորդել Է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել