Hunting Season OpenEcolur.org-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով օգոստոսի 22-ից թույլատրվում է սիրողական որսորդությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  Որսի ցանկում ընդգրկված են 12 տեսակի թռչյուններ և կաթնասուններ` լոր, աղավնիներ, քարակաքավ, կտցարազգիներ, արտույտներ, սարյակ, կեռնեխներ, ջրլող թռչյուններ, վայրի խոզ, գորշուկ, նապաստակ, աղվես:

2013-2014 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

Յուրաքանչյուր որսատեսակի համար նախատեսված է հետևյալ քանակությունը և  ժամանակահատվածը`

1) լոր – մինչև 60000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

2) աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ) – մինչև 10000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  2014 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

3) քարակաքավ – մինչև 3000 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից  դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

4) կտցարազգիներ  (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցվածների)– մինչև 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

5) արտույտներ  (դաշտային, տափաստանային) –  մինչև 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

6) սարյակ (սովորական) – մինչև 3000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

7) կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – մինչև 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  դեկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

8) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) – մինչև 10000 հատ 2013 թվականի սեպտեմբերի 15-ից  2014 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադ և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

9) վայրի խոզ - մինչև 30 հատ, 2013 թվականի հոկտեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

 10) Գորշուկ – մինչև 10 հատ 2013 թվականի սեմպտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

11) նապաստակ – մինչև 500 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

12) աղվես – մինչև 500 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի  հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել