Բոլորը գիտեն, որ հղիությունը հատուկ վիճակ է կնոջ համար: Հղի կինն ամեն օր իրեն հատուկ կերպ է զգում, չէ՞ որ նրա օրգանիզմում անընդհատ ինչ-որ բան փոխվում է:

Բայց պետք չէ տագնապի մատնվել և դուրս գալ աշխատանքից, եթե բժշկական հատուկ ցուցումներ չկան: Ընդհակառակը. աշխատանքը կարող է անգամ օգնել: Օրինակ` ցրվել ապագայի փոփոխությունների մասին տագնապային մտքերից, մոռանալ տոկսիկոզի կամ չափազանց մեծ ախորժակի մասին:

Ահա 10 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն չվնասել ոչ ձեզ, ոչ էլ փոքրիկին:

1. Հայտնեք ձեր վիճակի մասին ղեկավարությանը, հենց զգաք, որ ինչ-որ բան անելը դժվարացել է ձեզ համար: Օրենքով հղի կանանց համար պետք է կրճատեն աշխատանքային ծավալն ու աշխատաժամերը, եթե դրա հարկը կա:

2. Խուսափեք հարաբերություններ պարզելուց: Ամեն տեսակ կռիվները, վեճերը և սկանդալները ձեզ համար չեն, հեռու մնացեք սթրեսներից:

3. Ավելի լավ է խուսափել գործուղումներից, ավտո- և ավիաճանապարհորդություններից: Հատկապես եթե ձեզ սպառնում է եղանակի փոփոխություն: Հիշեք, որ դուք իրավունք ունեք հրաժարվել գործուղումներից, եթե հղի եք:

4. Մոռացեք ծխարանների մասին: Բնականաբար, հղիության ընթացքում ծխելն արգելվում է, բայց պետք չէ լինել նաև պասիվ ծխող: Դրա փոխարեն ավելի լավ է օդափոխել սենյակը և մաքուր օդ շնչել:

5. Աշխատանքից հետո ամեն օր պարտադիր զբոսնեք մաքուր օդին: Փոքրիկին թթվածին է անհրաժեշտ: Հիշեք. զբոսանքը պետք է 30 րոպեից ավել տևի:

6. Մի մոռացեք ճիշտ և ժամանակին սնվել: Ձեր սննդակարգում պետք է լինեն անյուղ միս, ձուկ, ձու, բանջարեղեն և մրգեր, անյուղ կաթնամթերք, ձիթապտղի յուղ, շիլաներ և թեփով հաց: Սնվեք 4 ժամը մեկ: Եթե այդ ընթացքում սով եք զգում, մի մերժեք ձեզ, բայց սնվեք չափավոր:

7. Ընտրեք ազատ հագուստ: Հատկապես հղիության վերջին ամիսներին: Շատ կարևոր է, որ ոչինչ չճնշի որովայնը, որպեսզի փոքրիկն էլ իրեն հանգիստ զգա: Մոռացեք կորսետների և ձգող ներքնազգեստի մասին, քանի որ դրանք կարող են վիժման հանգեցնել:

8. Ավելի լավ է հրաժարվել բարձր կրունկներից՝ ընտրելով հարմար ու ամուր կոշիկներ՝ հաշվի առնելով եղանակն ու ճանապարհների սղլիկությունը: Իսկ աշխատավայրում, եթե կա հնարավորություն, փոխեք կոշիկները, հագեք ավելի հարմար կոշիկ:

9. Սահմանափակեք համակարգչի հետ աշխատանքը: Հասկանալի է, որ դա միշտ չէ հնարավոր, բայց գոնե համակարգչի մոտ մեկժամյա աշխատանքից հետո հանգստացեք 15 րոպե: Որոշ մասնագետներ համարում են, որ նոութբուքերն ավելի անվնաս են մյուս համակարգիչներից, բայց չարժե նոութբուքը դնել ծնկներին:

10. Ֆիզ.արձակուրդի գնացեք 30-րդ շաբաթից հետո, եթե բժիշկը խորհուրդ չի տալիս ավելի շուտ գնալ: Ավելի շատ ժամանակ հատկացրեք հանգստին ու զբոսանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել