Հիշում եմ, երբ ՃՈ-ում էի աշխատում, խիստ հրահանգ իջեցվեց, որ հենց առաջինը մենք երթևեկենք ամրակապված, ապակիները չլինեն ոչ թույլատրելի թաղանթապատ: Մեկ մարդու նման կատարում էինք պահանջը: Գիտեք ինչի, որ մեր ղեկավարը ամոթանք չտա մեզ ու քաղաքացին կողքից մատնացույց չանի: Արդյունքում մեր ղեկավարը գլուխը չկախի մեր փոխարեն:
Հիմա ինչ ենք անում: Ասում ենք պատվաստումը պարտադիր է, դիմակը պարտադիր է, բայց հաստատում եք պաշտոնյաների ցանկ, ովքեր չեն կարող ազատվել աշխատանքից: Այ ընկերներ, հեչ պարտադիր չէ լոզունգ սարքել դա, մենք լավ գիտենք, որ կա ազատման իրավական արգելք: Հակառակը, պատվաստվեք մասսայական, դիմակ դրեք բոլորի աչքի առաջ, ոչ թե ասեք, լավ եմ անում, չեմ դնում կամ օրենք եմ ընդունում, որ տեսեք, եթե չպատվաստվեմ ինձ ոչ մեկ չի կարա ազատի գործից:
Հարգեք առաջինը ձեր քաղաքական թիմի ղեկավարին, հետո պահաջեք հարգանք մյուսներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել