Հոգեբանների ուսումնասիրությունները վկայում են, որ տարբեր մարդկանց հասունացման գործընթացը տարբեր կերպ է տեղի ունենում, և այնքան էլ հազվադեպ չեն այն դեպքերը, երբ մարդը մինչև խոր ծերություն անգամ լիովին չի հասունանում: Մարդու հասունության աստիճանը, ընդհանրապես, դժվար է որոշել, իսկ արտաքինով կամ իր համար հնարած «դիմակով», առհասարակ, հնարավոր չէ:

Իսկական հասունությունը կյանքի որոշակի փորձությունների և ինքնաճանաչման արդյունք է, ինչին մեծ չափով նպաստում են առաջին ինքնուրույն աշխատանքային հմտությունները: Այս առումով երիտասարդությունը կյանքի ամենագեղեցիկ ու անկրկնելի ժամանակն է, որովհետև հենց այդ շրջանում է մարդն իր համար առաջին անգամ բացահայտում ամեն ինչ:

Այնպես որ, վայելեք կյանքը, քանի դեռ երիտասարդ եք….

Բացահայտե՜նք աշխարհը միասին……..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել