‘Healthy Hrazdan’ Civic Initiative Demanding from Energy and Natural Resources Ministry Documents on Hrazdan Iron MineEcolur.org-ը գրում է.

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը, կասկածելով Հրազդանի երկաթահանքի շահագործման գործընթացի օրինականությունը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից պահանջում է Հրազդանի երկաթահանքի շահագործման գործընթացին առնչվող հնարավոր բոլոր փաստաթղթերը: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող երկաթահանքի հնարավոր շահագործումը արդարացիորեն հարուցել է ազգաբնակչության ու բնապահպանների վրդովմունքը: Բացի հանքի շահագործումից սպասվող բնապահպանական լրջագույն աղետներից, որոնք անմիջականորեն առնչվում են

ա. մոտակայքում գտնվող մոտ 250 հազ. բնակչությանը մատակարարվող Մաքրավան 1, 2 և 3 աղբյուրների ջրերի թունավորմանն  ու դրանց իսպառ ոչնչացմանը

բ. Հանրապետության խոշորագույն ոռոգման համակարգի (Սևան-Հրազդան ջրատար և Ծովինար ջրակարգավորող ավազան ) աղտոտմանը

 գ. հանքաքարի մանրեցման, երկաթի կորզման ու ձուլման արտադրամասերի գործունեության հետևանքով գոյացող ծանր, թունավոր մետաղներով օդային ավազանի և ստորգետնյա ջրագոյացման համակարգի աղտոտմանը

դ. ինչպես նաև Ծաղկաձոր ու Հանքավանի ձոր զբոսաշրջային կենտրոնների անմիջական հարևանությանը և դեպի այդ հանգստավայրեր ու Սևան տանող բանուկ ավտոճանապարհների կողքերին տեղակայված պոչհանք-պոչամբարների առկայությունը, 

 առավել խնդրահարույց են հանքավայրի հնարավոր շահագործման իրավական  հիմքերը, որոնք վերաբերում են

2007 թ-ին «Նագին ՍՊԸ-ին» հանքնարդյունահանման հատուկ լիցենզիայի տրամադրմանը, լիցենզառուի անվանափոխությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել