Չցանկանալով մեղադրական վճիռ ներկայացնել ինքնասպանություն գործողների նկատմամբ (չնայած բացասական եմ վերաբերվում պրոբլեմների լուծման այդ տարբերակին, քանի որ դա իրականում ոչ թե պրոբլեմի լուծում է, այլ դրա հանդեպ հնազանդություն)` նշեմ, որ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ իրականում նաև ԱՅԼԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է: Ինքնասպանները այդ արարքը գործելուց առաջ պետք է գոնե մի պահ մտածեն, որ իրենց արարքով այլոց մեջ սպանում են իրենց համար բաբախող սրտերը, փակում եմ իրենց կենդանի ներկայությամբ երջանկացող ծնողների ու հարազատների կենսական ուժի աղբյուրները, սևազարդում են այն գեղեցիկ հոգևոր և տաքուկ անկյունը, որտեղ ջերմանում են իրենց սիրող և իրենցով ապրող մարդիկ: Ասել կուզեմ, որ այդ արարքը գործելուց առաջ պետք է հասկանան, որ դրանով սպանում են ոչ միայն իրենց, այլև իրենց կարևորությունը զգացող և իրենց ներկայությամբ դաջված հոգիները: Այսինքն` ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԴՐԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ` ԱՅԼԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել