
Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5. Էլիս Քուփեր
Էլիս Քուփերի սարսափ ներկայացումը դիտելուց հետո «Մելոդի մեյքեր» ամսագրի լրագրողները 1973 թ. մարտ ամսին տպագրեցին նրա մահախոսականը: Մահախոսականը ծաղրական բնույթի էր, և ամսագրի հրատարակչությունը չէր կարծում, թե կգտնվի որևէ մեկը, ով այն լուրջ կընդունի: Սակայն այդպիսիք գտնվեցին: Որոշ երկրպագուներ չընկալեցին մահախոսականի սարկաստիկ բնույթը և հավատացին, թե իրենց կուռքը գլխատվել է իր իսկ գիլյոտինով: Մահախոսականում անհավանական բաներ էին գրված: Գրված էր` իբրև թե նրա գլուխը օդ էր թռել կտրվելուց հետո, այնուհետև ընկել զամբյուղի մեջ: Նրա մոլի երկրպագուները սգում էին նրա կորուստը, երբ նա պաշտոնապես հերքեց իր մահվան լուրը հետևյալ խոսքերով. «Ես ողջ եմ և սովորականի պես հարբած»:
4. Դիք Չենի

2003 թ.-ին հանրությունը կարող էր առանց գաղտնաբառի մուտք գործել CNN.com-ի մահախոսականների բաժինը: Այդ ժամանակ նախկին վարչապետ Դիք Չենին դարձավ մամուլի սխալ հրապարակման հերթական զոհը: Նրա անունը սխալմամբ հիշատակվել էր Էլիզաբեթ թագուհու մահախոսականի մեջ: Այս լուրը անմիջապես տարածվեց մարդկանց շրջանում: CNN-ը բացատրեց, որ այս սայթաքումը աշխատակիցների սխալի հետևանքով է առաջացել:
3. Էլիզաբեթ թագուհի
Էլիզաբեթ թագուհին 2003 թ.-ին արդեն մահացած էր, երբ նրա խեղաթյուրված մահախոսականը հրապարակային դարձավ: Մահախոսականում Դիք Չենիի դիմանկարն էր: Էլիզաբեթ թագուհին մահացավ 101 տարեկանում, այնպես որ նրա մահը կանխատեսվում էր: Դեռևս նրա կենդանության օրոք` 1993 թ.-ին, Էլիզաբեթի թաղման փորձ էին կատարում: Sky News-ի աշխատակիցներից մեկը, տեսնելով այդ փորձը, կարծեց, թե դա իրական թաղումն է: Նա զանգահարեց Ավստրալիայում գտնվող իր մորը և հաղորդեց մահվան լուրը: Նրա մայրն էլ այդ լուրը հայտնեց ավստրալիական լրատվամիջոցներին: Դրանից հետո նրա որդուն հեռացրին աշխատանքից, սակայն նա բողոքարկեց որոշումը դատարանում և վերադարձավ իր նախկին աշխատանքին: Դե իսկ Էլիզաբեթ թագուհին էլ դրանից հետո ապրեց ևս 9 տարի:
2. Մարկ Տվեն
Մարկ Տվենի մահվան մասին ստահոդ լուրեր տարածվել են երկու անգամ: Առաջին դեպքում նրա ազգականներից մեկը ծանր հիվանդ էր և շուտով մահացավ: Լրատվամիջոցները կարծեցին, թե հենց Տվենն է մահացել: Այս դեպքից տասը տարի անց այն նավը, որով երթևեկում էր Տվենը, անհետացավ մառախուղի մեջ: Սա պատճառ հանդիսացավ, որպեսզի ամսագրերը գրեին, որ եթե անգամ Տվենը մահացած չէ, նա կորել է ծովում: Սակայն պարզվեց, որ նա նավից իջել էր, նախքան մառախուղը կտարածվեր: Այս դեպքից հետո նա 3 տարի էլ արեց:
1. Մորգան Ֆրիմեն
Հայտնի դերասան Մորգան Ֆրիմենի մահվան մասին ստահոդ լուրերը ասես երբեք չեն դադարում: Ինտերնետը ողողված է այդ լուրերով: Բարեբախտաբար, նա հումորի զգացումով օժտված անձնավորություն է և ըմբռնումով է մոտենում այս կեղծ հրապարակումներին: Ֆեյսբուքում նրա մահվան մասին բամբասանքները առաջին անգամ հայտնվեցին 2012 թ.-ին: Դրանք հետագայում հերքվեցին: Հաջոդ ամիս նրա մահվան մասին լուրերը զետեղվեցին մամուլում: Այս անգամ նշվում էր, թե նա ժայռից վար է ընկել և մահացել: Այս լուրն արագորեն տարածվեց Թվիթեր սոցցանցում: Դե իսկ Մորգանին ոչինչ չէր մնում, քան կրկին հերքել ստահոդ տեղեկատվությունը: