Սիրելիներս, հարցնել ինձ «իսկ ինչու ես դու դեմ Պուտինին կամ Ռուսաստանին» աբսուրդ է։ Նախ, Պուտինին ես չեմ կարող կողմ կամ դեմ լինել, ես ՀՀ քաղաքացի եմ, որն ունի իր սեփական երկրի Նախագահը։ Սա հիմնականն է։ Երկրորդն էլ, մասնավորապես ակցիային իմ մասնակցությունը՝ ուղղված է միմիայն ազգի, երիտասարդության անունից անպատասխանատու հայտարարություններ անող գեղցիների դեմ, որ փորձում են ակումբ-մակումբ բացելով քաղաքական կշիռ հավաքել։ Հաստատ չի կարելի այս ակցիան դիտարկել որպես հակառուսական, ռուսաստանամետ, հակապուտինյան կամ պուտինամետ, հակաուրիշբանյան կամ ուչիշբանամետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել