Տրամաբանությունը հուշում է, որ օրենքը, կարգ ու կանոնը պահել-պահպանելու գործառույթով օժտված կառույցի աշխատանքից թերևս պետք է դժգոհել, երբ ուղղակի դա չի արվում կամ պատշաճ չի արվում: Ասենք ոստիկանը ծառայության ընթացքում տեսնում է հանցագործությունը և միջոցներ չի ձեռնարկում կամ պատշաճ չի ձեռնարկում, ասենք երբ պարտավոր է, կարող է կանխարգելել ու ... չի անում. էսպես ահագին կարելի է թվել, բայց կարճ ասած` իր տեղում չէ: Ու նույնիսկ այս դեպքում «ատելու» ինստիտուտն ուղղակի կապ չունի, անհամատեղելի է նույնիսկ հանցագործ-ոստիկանի պարագայում: Պետք է բողոքել, քննադատել, տո թեկուզ տալ, սատկացնել, բայց ատելը, ատելություն սերմանելը ո՞րն է, բացատրեք` հասկանանք: 
Անցած տասնամյակում, տո քսանամյակում բոլոր ընդվզումի ալիքները իրենց հետ բերեցին ճոխ հռետորաբանությամբ հյուսված ատելության ռումբեր, ու դրանք պայթելով հասարակության գլխին: 
Հիմա էսպես, ժամանակի հեռավորությունից որ նայում եմ, էդ բոլոր կուսակցությունները, քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունները, շարժումներն ու բողոքավորները, բոլորն իրար հետ հասցրել են «ամուսնանալ», «հնչեղ ապահարզաններ տալ», «արտամուսնական կապեր հաստատել ու խզել», կարճ ասած` անընդհատ ու ընդհատումներով սեքս անել ու ... «սեռական» ճանապարհով իրար վարակել «ատելության» ախտով: 
Հիմա էս մեր ջահելներն են. գրողը ձեզ տանի, ինչու՞ եք էդպես ատում ոստիկանին, չէ՞ որ ատելությունը պիտի հիմքեր ունենա: Ընդվզեք, ընդդիմացեք, անհամաձայնություն արտահայտեք, օրենքին առերեսեք, դատի տվեք, թող գնա, նստի, եթե հակաօրինական բան է արել, բայց ատելը ո՞րն է, այն էլ օրենքի մարդուն: Ոստիկանությունը 20 տարի առաջ այլ էր, 10 տարի առաջ լրիվ ուրիշ, հիմա սկզբունքայնորեն այլ: Իսկ ոստիկանատյացության մեղեդու և՛ տոնայնությունն է նույնը մնացել, և՛ բովանդակությունը: 
Հասկացեք, դուք ընդամենը վարակված եք. զոմբիների նման, առանց լայնախոհության ու երևույթները ժամանակի ու տարածության մեջ վերլուծելու ունակության:
էն լարովի խաղալիքների պես ձեզ լիցքավորում, բաց են թողնում փողոց` ատելու հատկապես ոստիկաններին, հետո հենց լիցքը վերջանում է, «մորը կորցրած գառան պես» ում ծիծը բռնում, ծծում եք: Անդրիասների կաթը կարող է քաղցր է թվում, փողոտ է, բայց թունավոր է, այ «իմ երկրի ապագա», որովհետև վարակված է ատելությամբ: Հատկապես էս մեր ակտիվիստ աղջնակների գրառումները ՖԲ-ում, ընդհանրապես հայտարարություններ որ նայում եմ, սրտխառնուքից բացի անասելի ցավ, տարակուսանք ու խղճմտանք է մոտս առաջանում: Այ իմ երկրի ապագան վերարտադրողներ, դուք սկի պատկերացում չունեք` ոստիկան ասվածն ինչ ա, որ մի հատ էլ ատեք: Ախր ատում են ոխերիմ թշնամուն, տականքին, իսկ ձեր մեջի թույնը ձեզ հենց այդ վերջինի տիպին է մոտեցնում: Տղանե՞ր: Որտե՞ղ տեսաք տղա այսօրվա ակտիվիստների մեջ: Տղու անինքնասերը ես չեմ ընդունում: Տատս տղամարդ կնիկ էր, որբ, 5 տարեկանում ատելի թուրք տականքի ձեռքից դուրս պրծած, կոլխոզ կառավարած ու 7 տղա աշխարհ բերած. մի հանճարեղ պարսավանք ուներ էն ժամանակվա ղզիկ տղամարկանց ուղղված. ասում էր. «Գիտեք` էդ աղիքի կտորը դեմներդ կախած ա, ուրեմն տղամա՞րդ եք»: Ատելություն չկար, հասկանո՞ւմ եք: Դե մտածեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել