
Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ ԳՄ նիստում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև վերջին շրջանում քննարկման թիվ մեկ թեման դարձած ԵՄ ասոցացման համաձայնագրին, որի վավերացումը նախատեսվում է այս տարվա նոյեմբերին: Նախագահն ասել, է, որ Հայաստանը ստորագրելու է այդ համաձայնագիրը, քանի որ դա բխում է երկրի արտաքին քաղաքական կուրսից: Սերժ Սարգսյանն ասել է նաև, որ դա շատ մանրակրկիտ մշակված ծրագիր է և բոլոր հնարավոր հետևանքները հաշվի են առնված:Այս հայտարարությունը շատ ՀՀԿ-ականների համար խիստ անսպասելի է եղել, նրան չեն թաքցրել, որ անակնկալի են եկել:
Նյութի աղբյուր՝ http://hayeli.am/article/347740/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել