Սերժ Սարգսյանը հստակեցրել է՝ ստորագրելու ենք


07:46 , 16 օգոստոս, 2013

Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ ԳՄ նիստում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը  խոսել է նաև վերջին շրջանում քննարկման թիվ մեկ թեման դարձած ԵՄ ասոցացման համաձայնագրին, որի վավերացումը նախատեսվում է այս տարվա նոյեմբերին: Նախագահն ասել, է, որ Հայաստանը ստորագրելու է այդ համաձայնագիրը, քանի որ դա բխում է երկրի արտաքին քաղաքական կուրսից: Սերժ Սարգսյանն ասել է նաև, որ  դա շատ մանրակրկիտ մշակված ծրագիր է և բոլոր հնարավոր հետևանքները հաշվի են առնված:Այս հայտարարությունը շատ ՀՀԿ-ականների համար խիստ անսպասելի է եղել, նրան չեն թաքցրել, որ անակնկալի են եկել: