«Խաղաղութեան պայմանագիրն» ամբողջութեամբ կամ «մաս առ մաս» ստորագրելու պարտաւորութիւնը՝ հոգեբանական դեգրադացման բոլոր երեւակայելի փուլերով գահավիժած ու բռնաբարուած Նիկոլին է։
Բոլոր ստորագրուած եւ ստորագրուելիք թղթիկները բխում են նոյեմբերի 9-ի հայաստանակործան «համաձայնագրից», որով «երրորդ» հանրապետութեան կառավարութիւնը ոչ միայն ամբողջութեամբ յանձնել էր Արցախը, այղեւ տուել է ներկայ հայոց պետականութեան դէպի չգոյութիւն անկասելիաւրէն գահավիժելու ընթացքի մեկնարկը։
Նիկոլին անգամ ԺՊ կարգավիճակում ստիպում են ստորագրել թղթեր, որոնք պէտք է իրաւաբանաւրէն ամրագրեն Հայաստանի մասնատման եւ լուծարման մասին բուն նոյեմբերի 9-ի «համաձայնագիրը»։ Ընթացքն անկասելի է։ Դրա մասին կէտ առ կէտ մանրամասն գրել էի դեռեւս նոյեմբերի 10-ին՝ իմ առաջին յետկապիտուլեացիոն գրառման մէջ։
«Խաղաղութեան» պայմանագիր/պայմանագրիկների շարքի ստորագրմանը հետեւելու է․
Ա․ Մեկուսատարածք «անկլաւների» յանձնումը, որն ամբողջացնելու է հայաստանեան կարեւորագոյն ռազմավարական մայրուղիների անցումը թուրք֊ադրբեջանական ուղիղ վերահկսողութեան տակ,
Բ․ դե֊ֆակտոյ ՀՀ վերահսկողութիւնից դուրս միջանցք/միջանցքների ստեղծումը՝ ռուս֊թուրքական համատեղ վերահսկողութեան ներքոյ (Աղդամի դիտորդական կենտրոնի աւրինակով),
Գ․ Սիւնիքի մարզի ժամանակաւոր ռազմակալումը ՌԴ զինուած ուժերի կողմից (մինչեւ անորոշ տարիներ անց թուրքերին փոխանցելը) եւ Սիւնիքի ՀՀ կենտրոնական իշխանութեան ռազմաքաղաքական կառավարման դաշտից դուրսբերումը,
Դ․ Թուրքիայի տարածքային ամբողջականութեան ճանաչումը, ճանապարհների գերազանցապէս միակողմանի (դէպի Հայաստան) բացումը, հայաստանեան գիւղատնտեսութեան բնաջնջումը, թուրք֊ադրբեջանական կապիտաղի անվերահսկելի ներհոսքը,
Ե․ Թուրք֊ադրբեջանական դէպի ՀՀ մնացեալ տարածք ժողովրդագրական ներխուժումն ու ըդլայնումը․ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիներն իրենց պետութիւնների ուղղորդմամբ զանգուածաբար ձեռք են բերելու անշարժ գոյք, իրենց համար կառուցելու են բնակելի թաղամասեր եւ այղն,
Զ․ ՀՀ ԶՈՒ֊ի դեգրադացումը․ ինքնաձիգերնով եւ սոսկ պարզագոյն զինատեսակներով «սպառազինուած» «հայկական բանակը» իջեցուելու է ՌԴ ոկուպացիոն ստորաբաժանումներին կից «մսացուների» կարգավիճակին,
Է․ Համաշխարհային առաջին իսկ համընդհանուր անկայունութեան շրջանում Թուրքիայի կողմից «երրորդ հանրապետութեան» ֆիզիկական լուծարումը եւ նրա տարածքում մնացած հայ ազգաբնակչութեան բռնագաղթ/ցեղասպանութիւնը։
Յ․Գ․
Ա․ Կարելի՞ է, արդեւք, դուրս պրծնել այս անկասելի գահավիժող անկումից։ Թերեւս՝ այո՛, բայց հազիւ թե հայ ժողովուրդն իր ներկայիս որակով դրան ունակ կը լինի։
Բ․ Իսկ ո՞ւր է Արցախը․․․ Արցախն (ըստ «եռակողմ» նոյեմբերի 9-ի «համաձայնագրի») արդէն «Ադրբեջան» է եւ «վե՛րջ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել