Կապիտուլյացիոն հայտարարությունից հետո հանրությանը մոլորեցնելու համար Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր վեց ամսյա ճանապարհային քարտեզ։ Այսօր արդեն վեց ամիս է անցել, իսկ այդ ճանապարհային քարտեզն այդպես էլ սովորական ֆեյսբուքյան գրառումից այն կողմ չի անցել, բայց նույն հպարտությամբ նա օրինակ Ադրբեջանին սահմանակից Գեղարքունիքում մարդկանց ասֆալտով է ուրախացնում։
Մինչդեռ այդ ճանապարհային քարտեզում օրինակ նշված էր՝ բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով կամ օրինակ անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում։
Վեց ամիս անց ոչ միայն անհետ կորածների ճակատագրերից տեղեկություն չկա, այլ նույնիսկ հստակ թիվն է թաքցվում։ Եվ այսպես շարունակ ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել