ԱՄՆ-ն չեղարկում է Թայվանի հետ պաշտոնական շփումները կարգավորող սահմանափակումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նա նշել է, որ Թայբեյի հետ «բարդ ներքին սահմանափակումները» սահմանվել էին՝ «Պեկինում կոմունիստական ռեժիմը հանդարտացնելու համար»:

Ըստ էության, այդ հայտարարությունը կարող է խորհրդանշական դառնալ, սակայն, այնուամենայնիվ, այն կարող է առաջացնել Չինաստանի վրդովմունքը:

Թայվանի կառավարությունը ողջունել է այդ քայլը՝ հայտարարելով, որ խտրականությունը վերացված է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Թայվանի բանագնաց Սյաո Բի-հիմը:

Արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուն հայտնել է, որ երախտապարտ է Պոմպեոյին սահմանափակումները վերացնելու համար:

Պարզ չէ, թե ինչ փոփոխության կհանգեցնի այդ հայտարարությունը գործնականում, սակայն Պոմպեոն հայտարարել է, որ Թայվանի գործադիր իշխանության հետ կապը կիրականացնի Թայվանի Ամերիկյան ինստիտուտը (AIT), որը պատկանում է ԱՄՆ կառավարությանն ու ծառայում է որպես փաստացի դեսպանատուն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել