Tert.am-ը գրում է․

Կյանքը ցույց տվեց, որ այս Կառավարությունը չկարողացավ լիարժեքորեն իրականացնել հակաճգնաժամային միջոցառումները, չկարողացավ իր նույնիսկ ծրագրած 150 միլիարդը ներարկել տնտեսության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ ամփոփելով 2020 թվականի տնտեսական տարին:

Վարդան Արամյանը նկատեց, որ Հայաստանն արդեն 11 ամիսներին ունի 7,2 տոկոս տնտեսական ակտիվության նվազում, բայց դեռ կա դեկտեմբեր ամիսը, որը 12 ամիսների մեջ տնտեսապես ամենաակտիվ ամիսն է լինում և ակնհայտ է, որ այս տարի ավելի ցածր տնտեսական ակտիվությամբ հանդես եկավ:

«Ես մնում եմ նույն կարծիքին, որ այսօրվա դրությամբ տնտեսական անկման իրական տիրույթը 8-10 տոկոս անկումն է: Կարող են մարդիկ լինել և շտապեն ասել, թե դա պայմանավորված էր նաև պատերազմական իրավիճակով, թերևս, բայց պատերազմական իրավիճակի ազդեցություն այս տարվա ցուցանիշի վրա հարաբերականորեն թույլ է և լագային էֆեկտով «պիկը» մենք ունենալու ենք 2021 թվականին: Պետք է հաշվի առնել, որ Արցախի ՀՆԱ-ն  Հայաստանի ՀՆԱ-ի մաս չէ, թեև տնտեսությունները խիստ ինտեգրված են և պատերազմական գործողությունները չեն իրականցվել ՀՀ տնտեսական տարածքում, ուստի ուղղակի չեն ազդել ՀՀ տնտեսության վրա: Այն ուղղակի ազդեցություն ունեցել է Արցախի տնտեսության վրա՝ կաթվածահար անելով տնտեսական գործունեությունը, իսկ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության փոխանցման մեխանիզմը եղել և լինելու է անուղղակի»,- ասաց նա և նշեց, որ պահանջարկի անկում, սոցիալական խնդիրներ, չաշխատող վարկերի խնդիր, գործազրկության աճ այս ամենը հիմնականում դրսևորվելու է 2021 թվականին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել