Հիշում եմ` կարծես երեկ լիներ, սիրում էի, կարծես էլ չեմ հասցնի... Իսկ դու «անտարբեր էիր»: Եթե իմանայիր` քանի գիշեր չեմ քնել ու քանի գիշեր եմ արտասվել: Հիշում եմ, թե ինչպես էի երազում: Միշտ երազում էի, որ աղջիկ ունենանք, անունն էլ էի որոշել` Էմմա: Նա մի թմբլիկ հրաշք կլիներ, ես կվազեի նրա հետևից, նա կփախչեր, հետո կգրեինք իրար: Իսկ դու, համոզված եմ, տղա էիր ուզում ունենալ, իսկ անունը... անգլիական էր... Պատկերացնում եմ` աղջիկս քեզ նման կլիներ, բայց ավելի լավը` քեզ նման համեստ, քեզ նման ընթերցասեր, իսկ ժպիտը... անկրկնելի մի կատարելություն...
Շաաատ էի երազում: Միգուցե մի օր բոլոր երազանքներս իրականանան, բայց աղջկաս ժպիտը քոնի կատարելությունը չի լինի` այն կլինի մեկ ուրիշինը` համոզված եմ, ավելի լավինը...
Իսկ դու կարծում էիր, որ արքայադուստր ես... Ես էի մեղավոր` Ես քեզ դարձրի արքայադուստր... Դու կապրես քո դղյակում առանց արքայազնի: Քո դղյակը մի օր կդառանա մի մեծահարուստի տուն, իսկ դու նման կլինես անհաջողակի...
Հաջողություո՜ւն, իմ ամենամեծ անհաջողություուուուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել