Ի՞նչ տեղի կունենար Բրյուսելում, եթե նրա քաղաքապետն ընդուներ Բելգիայի սահմանադրությանը հակասող որոշում։ Պարզ է, որ այդ որոշումը հրապարակելուց հետո հաջորդ օրն ամբողջ եվրո-մամուլն իր առաջին էջում հանդես կգար այդ տեղեկությունը հանրությանը մատուցելու նորությունով։ Եվ իրադրությունը բոլորի համար կլիներ շատ հստակ՝ սա քաղաքապետի սահմանադրությանը հակասող որոշումն է, իսկ սա՝ քաղաքացիների անհնազանդությունն այդ որոշման դեմ։ Բնական է, որ դրանից հետո եվրո-լրագրողներն ավագանու, քաղաքապետի, կառավարության և կուսակցությունների առջև հարց կդնեին․ «Ինչո՞ւ է խախտվում քաղաքացիների սահմանադրական իրավունքը»։ Հիմա ես խնդրում եմ ասեք, թե հայաստանյան ո՞ր լրատվամիջոցն, անդրադառնալով տրանսպորտի թանկացման խնդրին, մատնանշել է, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում։

Ժողովրդավական պետությունում լրագրողները կազմում են քաղաքացիական հանրության անբաժանելի մասը։ Իսկ ինչի՞ մաս են կազմում լրագրողները քրեաօլիգարխիկ պետությունում։ Մոտակա օրերում ի հայտ կգա այս հարցի պատասխանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել