Հիշում եմ, երբ 1988թ. ղարաբաղյան շարժման սկզբում, Գորբաչովը իր ելույթում մի այսպիսի միտք արտահայտեց.. իսկ մտածում եք Ադրբեջանում բնակվող հայերի մասին^ սա ցնցող մոտեցում էր.. նախ, պետության ղեկավարը, արձանագրում էր, որ ինքն այլևս պետությունում իրավիճակը չի տիրապետում, երկրորդ, նա հանդես էր գալիս իր երկրի քաղաքացիների մի մասի նկատմամբ որպես պատանդների, որո0նց միջոցով փորձում էր ճնշում գործադրել մյուս քաղաքացիների նկատմամբ, որպես տիրապետելու միջոցի.. հիմա, երբ որոշ վերլուծաբան, թե փորձագետ, թե չգիտեմ ինչ, ասում են, թե բա Ռուսաստանում այսքան հայ են ապրում, կամ թե առանց Ռուսաստանի ինչ ենք անելու, միշտ հիշում եմ /ականջդ կանչի Գորբաչովին/ ուրեմն մենք ընդունում ենք, որ հայերը Ռուսաստանում պատանդ են, կամ Հայաստանը Ռուսաստանի ձեռքին պատանդ է.. և հանկարծ, եթե ՞խելոք՞ չմնանք, պատանդատերը կբարկանա, և ... պարզ է.. վատ կլինի.... այսինքն կամ մնում ենք մշտական պատանդի կարգավիճակում, կամ քայլ ենք կատարում ԱԶԱՏՎԵԼ պատանդությունից... հիմա քանի տարի է պետք այդ քայլը կատարելու համար??? քառասուն, երեք հարյուր, քանի^ արվելու է դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ տանող ԻՐԱԿԱն ՔԱՅԼԸՙ թե, էլի նախընտրելու ենք ապահով պատանդությունը դժվար ազատությունից???

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել