Դե ասեք, որ Գասպարյան Վովայի ձեռքը իրադարձությունների զարգացման պուլսին չի. Սոչիում երկու Վլադիմիրներն իրար փաստորեն կես խոսքից հասկանում են: Ինձ անձամբ շատ ոգևորեց մի կոնկրետ կետ, որ Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու նպատակով պայմանավորվել են, որ մեր ոստիկաններից պիտի լավագույնները մեկնեն Սոչի և ողջ ընթացքում միասին ծառայություն անցկացնեն: Վերջին շրջանի Ռուսաստանից հայերի մասին մեզ հասնող նեգատիվ ինֆորմացիաների հոսքի պայմաններում ես այս հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները համարում եմ Հայաստանի կողմից առաջին պաշտոնական, միևնույն ժամանակ մտահոգ քայլը, որ կատարվեց: Ճիշտն ասած՝ չեմ էլ զարմանում, որ հենց Վովա Գասպարյանն այդ արեց: Էդ մարդուն իսկապես էլ հալալ ա. էս մարդու իրականացրած ռազմավարությունը երկրի ներսում էլ, դրսում էլ իսկապես հարգանքի արժանի մի բան ա: Ստեղ խորը ենթատեքս եմ տեսնում նաև. Գասպարյանը Կոլոկոլցևին հասկացրել ա, որ ոչ միայն կարող ու զարգացող կառույց ա հայկական ոստիկանությունը, այլև մտահոգ ա իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկապես հալալ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել