Նախարարն ասում է՝ բողոք չկա․․․ Էլ ո՞նց ասենք, որ տեղ հասնի, հարգելի նախարար։ Տղայիս դունչն է․․․ առաջին օրը դպրոցում մոտ մեկ ժամ դիմակն անդադար դնելուց հետո։ Երեխան թքահոսություն ունի, ու դիմակը վնասել է դեմքը, քանի որ, սովորության համաձայն, թաշկինակով փորձել է մաքրել ու դիմակը տրորել է դեմքին։ Հիմա աչքս կմտցնեք հեռավարը։ Չեմ թողնելու... Երկրագունդն էլ կանգնի՝ չեմ թողնելու։ Ինքը շփման կարիք ունի, իր դասընկերների ու դասղեկի կարիքն ունի։ Դուք էդպես էլ մեռաք, բայց ԿԱՊԿՈւ երեխեքի համար մի չափորոշիչ չգրեցիք։ Երբեք ոչ մեկ մեզ չի հասկացել, չի էլ հասկանա, մինչև չունենա խնդրով բալիկ։ Մինչև չմոխրանա, չի հասկանա էդ ցավը, իսկ երեխա չունեցողն առհասարակ խոսելու իրավունք էլ չունի։

Հ.Գ. Բեպանտեն եմ քսում, որ շուտ լավանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել