Նախ, ողջունում եմ ՀՀ քաղաքացիների նախնական հաղթանակը Երևանի քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշմանը հասնելու կապակցությամբ: բայց սա համարում եմ նախնական, որովհետև այն ի սկզբանե հակաիրավական էր , քանի որ հրապարակված չէր, և հետևաբար նրա իրականացումը հակաօրինական էր: Բայց կան մի շարք հարցեր, խնդիրներ, որոնք ևս պետք է լուծվեն. 
1.քաղաքացիական ակտիվիստների, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապօրինություններ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը./կան բազմաթիվ տեսանյութեր, հրապարակումներ, որոնք պետք է ի մի բերվեն, ամփոփվեն և ներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազությանը որպես հաղորդում հանցագործության մասին, նաև ներկայացվեն ՀՀ ոստիկանության ծառայությանը կարգազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով. 
2.հստակեցնել ներքաղաքայիան ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային կազմակերպությունների ցանկը, հասնել դրանց սեփականատերերի բացահայտմանը, և շահերի բախման փաստերի առկայության դեպքում/ եթե այսպես կոչված գծի "տերը" ՀՀ ԱԺ պատգամավոր է, կամ քաղաքապետարանի աշխատակից, կամ այլ պաշտոնատար անձ, ապա պահանջել լուծարել այս կազմակերպության կողմից ուղևորափոխադրություն իրականացնելու պայմանագիրը, և նոր մրցույթ հայտարարել "գծի" շահագործման համար-այն անցկացնելով հրապարակային.
3. պահանջել և հասնել Երևանի քաղաքապետարանի այն պաշտոնատար անձանց և նրանց կողմից հովանավորվող անձանց պատասխանատվության ենթարկմանը, որոնք բռննություններ, ճնշումներ են կիրառել քաղաքացիական ակտիվիստների, ՀՀ քաղաքացիների նկատմամբ/ դրա վերաբերյալ կան վերստին բազմաթիվ տեսանյութեր, հոդվածներ, հաղորդումներ, հրապարակումներ/
4. հասնել150 դրամ վարձավճարով աշխատած տրանսպորտային կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելուն, ակնհայտ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար, հասնել նրանց և քաղաքապետրաանի միջև ուղևորափոխադրություն իրականացնելու վերաբերյալ պայմանագրի չեղյալ հայտարարելուն , և պահանջել նոր հրապարակային մրցույթների իրականացմանը:

Կարծում եմ, սրանք այն խնդիրներն են , որոնց լուծմամբ կարելի է արձանագրել խնդրի ամբողջական լուծումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել