Նիկոլ Փաշինյանի ու որոշ իմքայլականների խնդիրն էն ա, որ լեզվի ճարտարությանը, կռուտիտին ու կենցաղային շուստրիությանը չափազանց մեծ դեր են հատկացնում:

Կարծես կայուն համոզմունք են ձևավորվել, որ տենց բան չկա, որ չի կարելի անցկացնել ժողովրդի մոտ, հակառակ դեպքում շատ բաներ, որ արվում են, չէին արվի կամ նման կերպ չէին արվի և կամ հետո փորձ չէր կատարվի լեզվին զոռ տալ արարքը արդարացնելու համար:

Որոշ կապիտալ ծախս, հատկապես ենթակառուցվածքների վրա + լեզվի ճարտարություն ու ինչ ուզես, կարելի ա բրդել առաջ՝ վստահ լինելով, որ էս սխեման աշխատելու ա: Մարդիկ տասնամյակներով ասֆալտ չեն տեսել, աչք կփակեն այլ հարցերում ակնհայտ կռուտիտների վրա, մենակ թե մի գործ անեն: Նախորդներն էնքան վատն էին, որ նրանց հետ համեմատության մեջ դեռ մի քանի տարի կարելի ա հաղթել:

Իհարկե, մի քանի տարի կաշխատի էս սխեման: Մենք հո բոլորս էլ հայ ենք, հո բոլորս էլ գիտենք՝ երբ, որտեղ ու հանուն ինչի ենք խաբվում անհրաժեշտության համար, քանի դեռ պետքի համար ա... Նման դեպքերում մենք միշտ ասում ենք․ «Օ՜, մեծն... իմաստուն... արդար... Մի խոսքով՝ ինձնից լավ գիտեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել